Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՍԱՐԳՍՅԱՆ-ՊՈՒՏԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՍԵՆՍԱՑԻԱ ՉԷՐ ՍՊԱՍՈՒՄ

04/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանում այս պահին իշխանափոխություն հնարավոր չէ, որեւէ գործոն դրա համար չկա, նախ` քաղաքական ուժերը ոչ միայն պասիվ են, այլեւ զորավոր չեն, քաղաքական կապիտալի պակաս է զգացվում: Այս մասին երեկ լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը . «Երբ ասում ենք իշխանափոխություն, բանաձեւում կամ այլընտրանքային ծրագրեր պետք է լինեն», նկատեց նա` հավելելով, թե այդպիսի ծրագրերը ժողովրդի մեջ զանգվածային նշանակություն ձեռք չեն բերում, շարժումներն էլ կիսատ են մնում:

Անդրադառնալով Պուտին-Սարգսյան հանդիպմանը` Գ. Սահակյանը խորհուրդ տվեց սենսացիայի չսպասել` գործնական, աշխատանքային քննարկումներ են (երբ Գ. Սահակյանն ասուլիս էր տալիս, այդ հանդիպումն արդեն սկսվել էր -Մ.Խ.)` կապված մեր հետագա դիրքորոշումներն ու մոտեցումներն առաջ տանելու հետ, եւ նա մեծ մասամբ դրական արդյունք էր սպասում:

Խորհրդարանական կառավարման անցնելու եւ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հարցին պատասխանելով ՀՀԿ փոխնախագահը նշեց, թե հիմնական գործընթացների ծանրությունը հենց ընկած է Հանրապետական կուսակցության վրա: Սահմանադրական փոփոխությունները բավականին երկարատեւ գործընթաց են` հայեցակարգերի մշակման, դրանք հրապարակային դարձնելու եւ քննարկումների առումով: Հանձնախումբը, որ կաշխատի սահամադրական փոփոխությունների վրա, առաջարկություններ կընդունի եւ քաղաքացիներից, եւ քաղաքական ուժերից ու քննարկումների արդյունքում հանրաքվեի դրվելիք փաստաթուղթը կներկայացնի: Սակայն հետաքրքրական է, որ անձամբ Գ. Սահակյանը դեմ էր խորհրդարանական կառավարման անցնելուն եւ դա պետության համար վտանգավոր համարեց. «Ես կողմնակից չեմ պետության խորհրդարանական կառավարման մոդելին: Քննարկումների ժամանակ ես իմ մոտեցումն արտահայտելու եմ», ասաց:

Հարցերի մի առյուծի բաժին բնականաբար վերաբերում էր «Փակ շուկայի» շուրջը դեպքերի զարգացումներին եւ քաղաքացիական շարժմանը:

Քաղաքացիական շարժումները կապված են այս կամ այն կոնկրետ խնդրին, եւ պետք չէ դրանք կապել ողջ քաղաքական գործընթացների հետ, սա էր ՀՀԿ փոխնախագահի կարծիքը. «Քաղաքական ուժերն են կերտում տվյալ երկրի քաղաքական գործընթացները, իսկ շուկա քանդել կամ ուսանողական վարկի հարց բարձրացնել` դա ընդամենը տեսակետ կարող է լինել եւ քաղաքական պայքարի շրջանակից դուրս է: Բողոքելը նաեւ իրավունք է, եւ ցանկացած քաղաքացի բողոքի իր իրավունքն է իրացնում»: Ասոցիացման ծրագիր, Եվրասիական միություն` բոլորը մի կողմ դնենք ու զբաղվեենք շուկան պատմաճարտարապետական տեսքի բերելով, ու մեր ժողովուրդը լավ կապրի, ազատամարտիկները թոշակ կստանան, ուսանողներն էլ անվճար կսովորեն», իր ծանոթ հեգնանքը խոսքի մեջ դրեց Գ. Սահակյանը` նշելով, որ եթե հանցանք կա, կատարվողը օրինական շրջանակներից դուրս է, պատժի է արժանի է, ու աշխատող հանձնախումբ կա, որն ի վերջո եզրահանգումների կգա «Փակ շուկայի» հարցով: Լրագրողները զարմացան` սարքեն- պրծնեն` էլ ինչ հանձնախումբ:

«Ազգը» հետաքրքրվեց աղմուկ հանած կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարության վերաբերող օրենքով` արդյո՞ք ժամանակին չէին կարող «գենդեր» բառը չներառել. «Ձեր ասած օրենքի վերաբերյալ բազմաթիվ լսումներ են եղել` ոչ մի աղմուկ, ոչ մի բան, հիմնական գաղափարն էլ էն է, որ պաշտպանենք կանանց իրավունքները: Դրա մեջ էդ արձանագրումը ամեն մարդ ո՞նց է պատկերացնում` դա իր խնդիրն է», նշեց Գ. Սահակյանը` հիշելով, որ օրենքը սեռական փոքրամասնությունների, միասեռականների հետ կապողներ եղան. «Իմ ու իմ ընկերների եւ ոչ թե կուսակցության տեսակետը կարող եմ ասել` եթե պիտի վարքագիծ դրսեւորողներն իրենց իրավունքներն ավելի բարձրացնեն, քանՙ ասենք, սովորական, ոչ հիվանդ հասարակությունը, մեզ էդ տիպի ոչ Հայաստան է պետք, ոչ էլ` աշխարհ: Հայաստան դա չի ներմուծվելու»: Ըստ նրա` «հենց տեսան` փոփոխությունը պետք է լինի, կառավարությունն անում է, արդեն պայքարում են քարը քարի վրա չթողնելու, օրենքն ընդհանրապես հանելու համար» (խոսքը վերջերս կառավարության նախաձեռնությամբ «գենդեր» բառն օրենքից հանելուն եւ մի շարք այլ փոփոխություններին է վերաբերում). «Ստացվում է` մի օրենք պիտի գրենք, որով կանանց իրավունքները ավելի ցածր են, քան տղամարդկանց իրավունքնե՞րը», հեգնեց նա:

ՀՅԴ-ականների դեսպաններ նշանակելու փաստից Գալուստ Սահակյյանը տեղեկացված չէր, բայց նշանակումներին կուսակցական վերագրումները ոչ պարտադիր չհամարեց` բոլորն էլ Հայաստանի քաղաքացիներ են, ով տվյալ գործում կարող է առավելն անել, նա էլ կնշանակվի:

Նախորդ գրառումը

«ՀԶԲՈԼԼԱՀԸ» ԶՈՐԱՀԱՎԱՔ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

Հաջորդ գրառումը

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է, ՈՐ ԴԵՍՊԱՆ ԳՆԱԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ Է ՍՏԱՑԵԼ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է, ՈՐ ԴԵՍՊԱՆ ԳՆԱԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ Է ՍՏԱՑԵԼ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական