Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Երուսաղեմի հայկական թաղամասի մի մասը գրավելու փորձ է արվել

Զինված վերաբնակիչները (կառուցապատողները) փորձել են գրավել Երուսաղեմի հայկական թաղամասի մի մասը. X-ի իր էջում տեղեկացրել է Դանիել Սեյդմանը՝ հրապարակելով տեսանյութ Երուսաղեմից։

Ըստ նրա՝ հայկական թաղամասի մի քանի հարյուր բնակիչներ նստացույց են արել, չնայած նրան, որ իսրայելցի կառուցապատողները և՛ զինված են, և՛ շներով են: «Ոստիկանությունը չի միջամտում», – գրել է նա։

Դանիել Սեյդմանը տեղեկացրել է, որ ոստիկանությունը միջամտել է։ Հողատարածքն այժմ դատարկ է, և հայ համայնքի անդամները հսկում են։