Երկուշաբթի, Հունվարի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ դիտորդները Գերմանիայի ԱԳ նախարարին են ներկայացրել Երասխի սահմանային հատվածում տիրող իրավիճակը

04/11/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն այցելեց Արարատի մարզի Երասխ համայնք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նրան դիմավորեց Հայաստանում Եվրոպական Միության  դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին։

Դիտորդները Գերմանիայի արտաքին գործերի նախարարին ուղեկցեցին դեպի այն հատված, որտեղ նախատեսված էր կառուցել հայ-ամերիկյան ներդրմամբ մետաղաձուլական գործարանը։ Գործարանի կառուցման աշխատանքները դադարեցվել էին, քանի որ Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար կրակում էին գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով շինարարության վրա աշխատող երկու օտարերկրացիներ էին վիրավորվել։ Օրերս Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել էր, որ գործարանն այլ վայրում է կառուցվելու։  

Կուբերսկին Գերմանիայի ԱԳ նախարարին ցույց տվեց գործարանի վարչական շենքի պատերին մնացած կրակոցների հետքերը, ծանոթացրեց դրա հետ կապված պատմությունը՝ նշելով, որ գործարանն արդեն այլ վայրում է կառուցվելու։

Կուբերսկին Անալենա Բերբոքին տեղեկացրել է, որ իրենք դիտորդական առաքելություն են իրականացնում դիտորդական 6 օպերատիվ բազաներից։ Նա նշեց, որ այն պահերին, երբ իրենք սահմանային հատվածներում դիտարկում են իրականացնում, էքսցեսներ հիմնականում չեն լինում, իսկ իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է։

Գերմանիայի ԱԳ նախարարը հետաքրքրվեց նաև, թե որքան է հեռավորությունը ադրբեջանական դիտակետերից մինչև Երասխ։ Հետաքրքրվեց նաև, թե ինչ հաճախականությամբ են դիտորդները դիտարկում իրականացնում Երասխի հատվածում։  

Ամփոփ տեղեկատվություն ստանալուց հետո Գերմանիայի ԱԳ նախարարն ուղևորվեց Արարատի մարզի Ոստան գյուղ՝ հանդիպելու ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռադիոանոնս․ «Ազգ» շաբաթաթերթ, 03.11.23

Հաջորդ գրառումը

Արարատ Միրզոյանը Բերբոքին ներկայացրել է «խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նույն ձեռագիրը. Մադուրոն էլ է թիրախավորել եկեղեցուն

05/01/2026
Նորություններ

Վեհափառ Հայրապետին որդիաբար խնդրում եմ հորդորով դիմել հավատավոր ազգին և այս փուլում առնվազն պաշտոնանկ անել տիրադավերին. Արթուր Վանեցյան

05/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՐԱՏԱՊ. Կճոյանը թեմի փակ խմբում պարտադրում է վաղը Արարատյան հայրապետական թեմի եկեղեցիներում չընթերցել Վեհափառ Հայրապետի ուղերձը

05/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դժվար է ասել՝ սա պայմանավորվածության արդյունք է, թե պարզապես Մադուրոյի բախտը բերել է

05/01/2026
Հաջորդ գրառումը

Արարատ Միրզոյանը Բերբոքին ներկայացրել է «խաղաղության խաչմերուկ» նախագիծը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական