ՌԴ ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով պարտության մատնեց հետնապահ «Տոմին», որը դեռեւս միավոր չի վաստակել: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Յուրա Մովսիսյանի խփած գոլը հաղթական էր «Սպարտակի» համար: ՌԴ ընթացիկ առաջնությունում Յուրան 3-րդ գոլը խփեց: Ռմբարկուների ցուցակը 7 գոլով գլխավորում է «Ռոստովի» հարձակվող Արտյոմ Ձյուբան:
«Տոմի» հետ խաղում Մովսիսյանը փոխարինվեց ավելացված ժամանակում, իսկ Արաս Օզբիլիսը խաղադաշտում 77 րոպե անցկացրեց: Ինչ խոսք, ուրախալի է, որ ՀՀ հավաքականի առաջատարները պատասխանատու խաղերից առաջ իրենց ակումբներում գոլերի հեղինակներ դարձան: Մնում է, որ նույնպիսի եռանդով նրանք խաղան նաեւ չեխերի եւ դանիացիների դեմ ու աչքի ընկնեն արդյունավետությամբ: