Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մասնակցել է Վրաստանի Փոթիում կայացած միջազգային մրցաշարին և նվաճել 13 մեդալ. հայտնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հավաքականի բոլոր մարզիկները, Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ, դուրս են եկել եզրափակիչ՝ նվաճելով 6 ոսկե և 7 արծաթե մեդալ։
Այժմ Հայաստանի հավաքականը պատրաստվում է նոյեմբերի 22-ին Երեւանում մեկնարկող աշխարհի երիտասարդական առաջնությանը։