Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հաջիևի ֆանտազիան անմրցելի է

Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը X հարթակում տարածել է վիճակագրություն՝ իբր Լեռնային Ղարաբաղում ականների հետևանքով 2020թ-ից ի վեր ‎տուժել է 334 մարդ, որից 65-ը մահացել է, իսկ մյուսները՝ վիրավորվել։
Ադրբեջանցի պաշտոնյան ֆանտազիայի ժանրից թվեր է հրապարակել. իբր ականների հետևանքով 1991-ից մինչ օրս մահացել է 3413 մարդ։