Sotheby՛s-ն այս տարվա նոյեմբերին Ժնեւում կվաճառի երբեւիցե աճուրդի հանված ամենաթանկ ադամանդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված է աճուրդի տան հաղորդագրության մեջ:
«Վարդագույն աստղ» (Pink Star) թանկարժեք քարըՙ ձվաձեւ երեսակման եւ 59,6 կարատ քաշով անբասիր վարդագույն ադամանդը, մասնագետները գնահատել են ավելի քան 60 միլիոն դոլար:
«Վարդագույն աստղը» չափերով ավելի քան երկու անգամ գերազանցում Է մեկ այլ վարդագույն ադամանդիՙ Graff Pink-ին, որը 2010 թվականի նոյեմբերին 45,75 միլիոն դոլարով վաճառվել Է Ժնեւի աճուրդում, ընդ որումՙ նախապես գնահատվել Էր 27-38 միլիոն դոլար: