«Հայ-ադրբեջանական 30-ամյա ամենօրյա տաք կամ սառը պատերազմն այս պահին ավարտվել է։ »,- ասել է նա։
30 տարի ապարդյուն է անցել հայկական քաղաքական, տնտեսական, ինտելեկտուալ մտքի համար։
Դրա արդյունքը մենք արձանագրեցինք՝ որպես ազգային իղձերի աղետ։ Հիմա մենք պետք է կարողանանք հասկանալ, որ պետական իղձերը դնենք ռելսերի վրա։ Ես խոսել ու շարունակելու եմ խոսել խաղաղությունից, որովհետև խաղաղությունը մեր ամենամեծ ռեսուրսն է։ Խաղաղության պարագայում հայ հասարակությունն անցնում է մի կենսագործունեության ռեժիմի, որը միայն օգտակար է մեզ։
Ես խոսել ու շարունակելու եմ խոսել խաղաղությունից, որովհետև խաղաղությունը մեր ամենամեծ ռեսուրսն է։ Խաղաղության պարագայում հայ հասարակությունն անցնում է մի կենսագործունեության ռեժիմի, որը միայն օգտակար է մեզ»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է քպ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
Փաստորեն, նա արցախյան ազատագրական շարժումը, ազատագրական պայքարն ու հաղթանակը, Հայոց բանակի կազմավորումը, Արցախի Հանրապետության ստեղծումը համարում է «ազգային իղձերի աղետ»։