Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Գնամ Մարատին բանտից տանեմ տուն. մայրը երկար է սպասել

18-ամյա արցախցին ազատ կարձակվի․ վերաքննիչ բողոքը բավարարվեց. տեղեկացնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Գնամ Մարատին բանտից տանեմ տուն: Մայրը երկար է սպասել:

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ Նարինե Հովակիմյանի, բողոքս ամբողջությամբ բավարարեց, Մարատ Հակոբյանի ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ, Մարատին ազատ արձակեց»,- գրել է Բաբայանը:

Հիշեցնենք, որ 18-ամյա արցախցի Մարատ Հակոբյանը դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել էր՝   բողոքի ակցիաների վարույթի շրջանակներում, նա մասնկացել էր սեպտեմբերին Երևանում կայացած ակցիաներին:Մարատը այստեղ էր՝ Հայաստանում, իսկ ընտանիքը՝ Արցախում։ Բռնի տեղահանումից հետո նրա հարազատներն էլ են տեղափոխվել Հայաստան, սակայն մորը թույլ չեն տվել տեսակցել որդուն, որին չի տեսել Արցախի շրջափակման ժամանակներից։