Սպիտակ տունը կարծում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ չէ ցամաքային գործողություն սկսել Գազայի հատվածում. գրում է New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին։
«Բայդենի վարչակազմը մտահոգված է, որ Իսրայելը Գազայի հատվածում իրագործելի ռազմական հնարավորություններ չունի, և Իսրայելի պաշտպանության բանակը դեռ պատրաստ չէ ցամաքային ներխուժում իրականացնել այնպիսի պլանով, որը կարող է աշխատել», – ասվում է հոդվածում:
Նախօրեին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հաստատել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է նախապատրաստվել պատերազմի նոր փուլին, որը կներառի օդից, ցամաքից և ծովից համալիր հարձակում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NYT-ը, Թել Ավիվը բազմիցս հետաձգել է ցամաքային գործողությունը Գազայի հատվածում՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ շարունակվող բանակցությունների պատճառով։ Ըստ Times of Israel-ի՝ զինվորականները մտավախություն ունեն, որ պատանդներին ազատ արձակելուց հետո մարտերը կարող են հետաձգվել կամ դադարեցվել «կես ճանապարհին»: Ըստ իսրայելական թերթի՝ անցած ուրբաթ ամերիկացի մոր և դստեր ազատ արձակումը հանգեցրել է ներխուժման հետաձգմանը։