Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի  վիճահարույց դասագրքի հիմքում դրվել են նախապես ուղղորդված գիտական և քաղաքական մոտեցումներ. պատմաբան

24/10/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հասարակություն

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Հովհաննիսյանը ծանոթ է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի  վիճահարույց դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի մեկնաբանություններին, սակայն դրանք համոզիչ չի համարում։ Պատմաբանի դիտարկմամբ, պատմական իրողություններն աղավաղելով և պատմագիտական սկզբունքները խախտելով՝ հնարավոր չէ խթանել աշակերտների պատկերավոր մտածողությունը։

Հիշեցնենք՝ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած դասագրքի՝ Տիգրան Մեծի ժամանակաշրջանին վերաբերող  քարտեզում պատկերված է Ադրբեջանը, իսկ Արցախը նշված է դրա կազմում։

«Հեղինակի կողմից բերված փաստարկներն արդարացում չեն։ Ես չեմ ընդունում Սմբատ Հովհաննիսյանի բացատրութունները, դրանք անհիմն, մակերեսային դատողություններ են, ինքնարդարացման անհաջող փորձեր։ Պաշտպանում եմ սոցիալական ցանցերում մեկնարկած այն ֆլեշմոբը, որ վերոնշյալ դասագիրքը պետք է անհապաղ դուրս բերվի հանրակրթական դպրոցներից։ Մինչ այդ՝ այս դասագիրքը պետք է հայտարարվի առոչինչ, վերականգնվեն դեռևս նախորդ ուստարում հանրակրթական դպրոցում գործող Հայոց պատմության դասագրքերը, մինչև որ կվերանայվեն այս խայտառակ իրավիճակի հիմքում ընկած առարկայական չափորոշիչները և նոր միայն կսկսվեն առարկայի նոր դասագրքերի կազմման աշխատանքները»,- ասաց մեր զրուցակիցը։  

 Լիլիթ Հովհաննիսյանի խոսքով՝ կան պատմագիտական սկզբունքներ, որոնք պետք է պահպանել աշխատություններ գրելիս, դասարան կամ լսարան մտնելիս, մասնագիտական խոսք հնչեցնելիս։ Այդ սկզբունքների պահպանումն առավել քան անհրաժեշտ է դպրոցական դասագրքերում, քանի որ դրանց միջոցով դրվում է աշակերտի իմացության, մտածողության, աշխարհայացքի հիմքը։ Դասագիրքը նաև ուսուցչի աշխատանքի կարևոր բաղկացուցիչն է՝ դասավանդման ընթացքում։

«Պատմագիտական սկզբունքներից մեկը վերաբերում է գիտական քարտեզներում և տեքստերում տեղանուններն այն ձևով նշելուն, ինչպես որ դրանք կոչվել են խնդրո առարկա հանդիսացող ժամանակահատվածում։ Սա սկզբունքային մոտեցում է, և ըստ այդմ՝ Տիգրան Մեծի ժամանակաշրջանում «Ադրբեջան» տեղանվան փոխարեն քարտեզում պետք է գործածվեր «Աղվանք» անվանումը։ Ձեր հարցը վերաբերում է նշված տեղանվան առկայությանը Տիգրան Մեծի տերությունը պատկերող քարտեզում, որում այլ սխալներ էլ կան։ Բացի այդ, գիտականության դեմ մեղանչումներ կան դասագրքի այլ քարտեզներում ևս»,- նշեց նա։

Պատմական գիտությունների թեկնածուի համոզմամբ՝ դասագրքերում պետք է տեղ գտնեն ստույգ, հավաստի, գիտական, բայց նաև աշակերտների տարիքին և ընկալմանը համահունչ մատուցումներ։

Հարցին՝ ինչպե՞ս է պատահել, որ ԿԳՄՍՆ-ն արտոնել է ակնհայտ խեղաթյուրված տվյալներով դասագրքի մուտքը հանրակրթական դպրոցներ, Լիլիթ Հովհաննիսյանը նկատեց՝ նմանօրինակ բոլոր պրոցեսները բխում են նախարարության քայլերի «տրամաբանությունից»։

«Կարծում եմ՝ միայն ԿԳՄՍՆ-ում գիտեն, թե ինչ են ուզում և ինչ նպատակ են հետապնդում՝ չնայած կարծում եմ, որ գերատեսչության իրականացրած քայլերը լիովին բավարար են՝ որոշ դատաողություններ անելու։

Խնդրի արմատը առարկայական չափորոշիչներն են, ինչպես իրավացիորեն շեշտում է ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։

Ավելի վաղ Աշոտ Մելքոնյանն առարկայական չափորոշիչների վերաբերյալ հարցազրույցներից մեկում նշել էր, որ Պատմության ինստիտուտից աշխատակից է դիմել՝ մասնակցելու չափորոշիչների մշակման հանձնաժողովի ընտրությանը, սակայն նրան չեն ընտրել. այդ թեկնածուն ես էի։ Ինձ համար, իհարկե, զարմանալի էր, որ չընտրվեցի, որովհետև նախորդ փուլերում նմանատիպ աշխատանքների մասնակցելու մեծ փորձ ունեի, բացի այդ, բավարարում էի հանձնաժողովի անդամին ներկայացվող բոլոր պահանջներին՝ մի բան էլ ավելի։

Բայց չանհանգստացա, երբ տեղեկացրին, որ չեմ ընտրվել։ Մտածեցի՝ հավանաբար ԿԳՄՍՆ Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակը (ԾԻԳ) որոշել է առաջնությունը տալ երիտասարդ կադրերին»,- նշեց պատմաբանը՝ հավելելով, որ երբ չափորոշիչներն աչքի է անցկացրել, ուղղակի ապշել է. այնտեղ ոչ միայն մասնագիտական, այլև հայեցակարգային սխալներ են եղել։

Լիլիթ Հովհաննիսյանի կարծիքով՝ թե՛առարկայական չափորոշիչների, թե՛ դասագրքի շարադրման, փորձաքննության և ընտրության հիմքում դրվել են նախապես ուղղորդված, հեռուն գնացող գիտական և քաղաքական մոտեցումներ ու տեսակետներ, որոնցով էլ  լուռումունջ առաջնորդվել է Սմբատ Հովհաննիսյանը։  Պատահական չէ, որ դասագրքի վրա աշխատել է ոչ թե հեղինակների խումբ, այլ՝ մեկ հեղինակ, իսկ դասագրքի փորձաքննությունն իրականացնողների անունները ԿԳՄՍՆ-ն խուսափում է հրապարակել»,- ամփոփեց պատմաբանը։

Նախորդ գրառումը

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում

Հաջորդ գրառումը

Իսրայելական բանակի հնարավորությունները սահմանագծին են

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026
Հաջորդ գրառումը

Իսրայելական բանակի հնարավորությունները սահմանագծին են

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական