Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իսրայելական բանակի հնարավորությունները սահմանագծին են

Իսրայելի բանակը գտնվում է իր  հնարավորությունների սահմանագծին. գրում է Vice-ը։

Հրատարակության համաձայն՝ որը վկայակոչում է իսրայելցի պաշտոնյաներին, Գազայի հատվածում հնարավոր գործողությունը կպահանջի ամիսներ և  լուրջ ռազմական միջոցներ։

«Այժմ մենք ունենք մեկուկես ճակատ, սա է պատճառներից մեկը, որ ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական գործողությունն այդքան հաջող էր։  Զինվորները, որոնք պետք է լինեին Գազայի սահմաններից դուրս, գտնվում էին Հորդանան գետի Արևմտյան ափին, պաշտպանում էին բնակավայրերը և հետապնդում Ջենինում քարեր նետող երեխաներին»,- մեջբերում է ամսագիրը Իսրայելի պաշտպանության բանակի աղբյուրին։

Հրատարակության զրուցակիցը կարծում է, որ Հորդանան գետի արեւմտյան ափին իրադրությունը ցանկացած պահի կարող է էլ ավելի վատթարանալ։

Ամերիկացի պաշտոնյաներից մեկն ընդգծել է, որ ռազմավարական  նախաձեռնությունն այժմ պատկանում է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը։ Իսրայելը ստիպված է պատասխանել Գազայի հատվածից հարձակումներին, Հորդանան գետի արեւմտյան ափին տիրող իրավիճակին և «Հեզբոլլահի» և Իրանի հնարավոր միջոցներին։