«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Տարոն Մարգարյանի հետ հանդիպել ենք մեր ընկեր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին. հայտնում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նաև տեղեկացնում է, որ ավելի վաղ, Արմեն Աշոտյանի հետ հանդիպել էին մեր Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը:
«Նշեմ, որ Արմենին տեսնելու հնարավորություն ունեցանք միայն նրա կալանավորման 5-րդ ամսում:
Արմենի ամուր կամքի ու պայքարի նպատակասլացության մասին նույնիսկ ավելորդ եմ համարում ինչ-որ բան ասել, որովհետև դա որևէ մեկի համար կասկած չի հարուցում:
Իր հիմնական մտածմունքներն ու մտահոգությունները կապված են Արցախի, արցախցիների և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Աշոտյանը խնդրեց իր շնորհակալությունը փոխանցել իր ազատազրկմամբ մտահոգ բոլոր անձանց՝ միաժամանակ ընդգծելով, որ իր անձի վրա պետք չէ կենտրոնանալ և պետք է ողջ ջանքերը կենտրոնացնել Հայաստանի ապազգային, դավաճան իշխանությունների հեռացման ուղղությամբ»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։