Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը Sky News-ին տված հարցազրույցում ասել է, որ իբր Կիբուց Բեերիայում սպանված ՀԱՄԱՍ-ի զինյալի դիակի մոտ հայտնաբերվել է քիմիական զենքի արտադրության և օգտագործման «բաղադրատոմս»
Նրա խոսքով՝ ցիանիդի օգտագործման «բաղադրատոմսը», որն անվանում են «Ալ-Քաիդայի նյութեր», պահվում էր USB կրիչի վրա։
«Այս նյութերն օգտագործվում են քիմիական զենքի արտադրության մեջ», – բացատրել է Հերցոգը: