Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՀԱՄԱՍ-ի զոհված զինվորի մոտ հայտնաբերվել է քիմիական զենքի «բաղադրատոմս»

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը Sky News-ին տված հարցազրույցում ասել է, որ իբր Կիբուց Բեերիայում սպանված ՀԱՄԱՍ-ի զինյալի դիակի մոտ հայտնաբերվել է քիմիական զենքի  արտադրության և օգտագործման «բաղադրատոմս»

Նրա խոսքով՝ ցիանիդի օգտագործման «բաղադրատոմսը», որն անվանում են  «Ալ-Քաիդայի նյութեր», պահվում էր USB կրիչի վրա։

 «Այս նյութերն օգտագործվում են քիմիական զենքի արտադրության մեջ», – բացատրել է Հերցոգը: