Իրանը կարող է «առանց վարանելու» հրթիռ արձակել իսրայելական Հայֆա քաղաքի ուղղությամբ, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փոխհրամանատար Ալի Ֆադավին: Այս մասին գրում է ranintl.com-ը:
«Ոմանք Հայֆայի վրա ուղիղ հրթիռային հարձակումը համարում են ամենապրակտիկ գործողությունը: Մենք առանց վարանելու կիրականացնենք այդ խնդիրը, եթե դա անհրաժեշտ լինի և եթե դրա պահանջը լինի»,- ասել է ԻՀՊԿ-ի փոխհրամանատար:
«Սակայն ես չեմ հանձնարարությունը որոշողը», – հավելել է նա:
Զինվորականն այս հայտարարությունն արել է Թեհրանի համալսարանի մզկիթում Գազային աջակցող ուսանողների հավաքի ժամանակ: