Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ադրբեջանում՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» զորավարժություններ, Հայաստանում՝ Ակադեմիական քաղաք

Ադրբեջանում շարունակվում են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որի ընթացքում «ոչնչացվում են պայմանական հակառակորդի զորամիավորումները և կատարվում են պաշտպանական ու հարձակման գործողություններ»։

Հիշեցնենք, որ 2024-ին թուրքիան ռազմական բյուջեն ավելացրել է 150 տոկոսով, Ադրբեջանը այն հասցրել է 3,75 միլիարդ դոլարի, իսկ Երևանում Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողության համար պետբյուջեից ծախսվել է 230 հազար դոլար, և Փաշինյանի գլխավորած կառավարությունն արագ կարգով ամեն ինչ անում է, որպեսզի Աշտարակում մի քանի միլիարդ դոլար արժողությամբ Ակադեմիական քաղաք կառուցվի։

Հայաստանն այսպես է դիմագրավում թշնամուն։