Պատանդների ազատ արձակման մասին հայտարարություն է արել Գազայի հատվածում պաղեստինյան շարժման ներկայացուցիչ Աբու Օբեյդան. գրում է Reuters-ը։ The Times of Israel-ը նշում է, որ որոշումը կայացվել է «մարդասիրական նկատառումներով»։
Օբեյդայի խոսքով՝ այս քայլն արվել է «ամերիկյան ժողովրդին և ողջ աշխարհին ապացուցելու, որ Ջո Բայդենի և նրա ֆաշիստական վարչակազմի հայտարարությունները կեղծ են և անհիմն»։
Հրատարակության տվյալներով՝ կանանց կհանձնեն Միջազգային Կարմիր խաչին, որը նրանց նախ կտեղափոխի Եգիպտոս, ապա՝ Իսրայել։ Նշվում է նաև, որ պատանդներին ազատ արձակելու ՀԱՄԱՍ-ի որոշումը կայացվել է միակողմանիորեն։
Ավելի վաղ Իսրայել կատարած այցի ժամանակ Բայդենն ասել էր, որ «ՀԱՄԱՍ-ը որպես կենդանի վահան՝ օգտագործում է Գազայի անմեղ մարդկանց, անմեղ ընտանիքներին՝ տեղակայելով իր հրամանատարական կենտրոնները, զենքերը և կապի թունելները բնակելի թաղամասերում»։