Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կառչած մնանք հաղթանակից

20/10/2023
- 20 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

OPUS KLASSIK 2023-ի մրցանակակիրների թվում՝ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը

Հոկտեմբերի 8-ին Բեռլինում կայացած մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ տարբեր անվանակարգերում մրցանակակիր դարձան ջութակահար Աննե Սոֆի Մութթերը, լեհ կոնտրատենոր  Յակուբ Յոզեֆ Օրլինսկին, ջութակահար Դավիթ Գերեթը, դաշնակահար Վիկինգուր Օլաֆսոնը (Víkingur Ólafsson), սոպրանո Ռեգուլա Մյուհլեմաննը ( Regula Mühlemann), երիտասարդ ֆլեյտահար Մաքս Ֆոլբերսը (Max Volbers), հարավաֆրիկացի թավջութակահար Էբել Սելուչին (Abel Selaocoe), լիտվացի ակորդեոնահար Մարտինաս Լեւիցկիսը (Martynas Levickis): 96-ամյա՝ դեռեւս բեմ բարձրացող դիրիժոր Հերբերտ Բլոմշտեդին (Herbert Blomstedt) մրցանակ տրվեց՝ արժեւորելով նրա բեմական գործունեությունը:

«Ի՞նչ է անում երաժշտությունը մեզ հետ» հարցին Բեռլինի Կոնցերտհաուսի նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Յոաննա Մալվիցն (ի դեպ առաջին կինն է, որ ղեկավարում է Բեռլինի Կոնցերտհաուսի նվագախումբը) այսպես պատասխանեց՝ «երաժշտությունը միավորում է մեզ, մարդիկ իրար պատմություն են փոխանցում երաժշտության միջոցով, մեկի պատմածը գրավում է մյուսի հոգին: Երաժշտությունը կապում է ոչ միայն ազգությունների, այլեւ՝ ժամանակաշրջաններն իրար»: Գերմանական երաժշտարտադրողների դաշնային միության ECHO ամենամյա մրցանակաբաշխությունը, որ 1992-ից մինչեւ 2018-ը անխափան ընթացել էր, ապա հակահրեական սկանդալի պատճառով արգելվել, տարիներ է, որ դասականի խրախուսման իր գործունեությունը շարունակում է OPUS KLASSIK անվամբ, հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ահաբեկչական հարձակման հիշատակումն էլ ունեցավ: Լեգենդար ջութակահար Աննե Սոֆի Մութթերը երախտագիտական իր խոսքում հիշատակեց Դանիել Բարենբոյմի՝ 1999-ին հիմնած նվագախումբը ՝West-Eastern Divan Orchestra-ն, որ բաղկացած է Միջին Արեւելքից, Եգիպտոսից, Իրանից, Իսրայելից, Հորդանանից, Լիբանանից, Պաղեստինից, Սիրիայից, Իսպանիայից սերած երաժիշտներից, եւ այսպես ձեւակերպեց՝ «Երաժշտությունն անհավանական միավորող ուժ ունի, որ գրկում է բոլորիս, ընդունում այնպիսին, ինչպիսին կանք՝ առանց տարբերակելու մեր էթնիկ եւ կրոնական պատկանելությունը: Սա մի ուժ է, որի մասին վերջապես պետք է գիտակցեն քաղաքական գործիչները միջազգային մակարդակով: Այս մրցանակը՝ OPUS KLASSIK-ը նվիրում եմ նրանց, որ հանդես են գալիս հանուն ժողովրդավարության, խաղաղության և նաև հանուն երաժշտության»:

Հայերիս համար առանձնահատուկ ուրախալի է, որ միջազգային հեղինակավոր մրցույթների մեջ հաղթանակը գրկում է մեզ: OPUS KLASSIK 2023-ի մրցանակակիր դարձավ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը: Նկատել տանք, որ նրա անունը համաշխարհային մամուլում, ազդագրերում ռուսերեն Asmik ձեւով է գրվում: Մրցանակաբաշխության տոնական համերգին Հասմիկ Գրիգորյանը կատարեց  Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ»-ից Un bel dì, vedremo արիան արիան: «Miss Emotion», այսպես ներկայացրեց  Գրիգորյանին համերգը վարող լյուքսեմբուրգցի հայտնի հաղորդավար եւ դերասանուհի Դեզիրե Նոզբուշը (Désirée Nosbusch)՝ ասելով, թե օգտվում է սոպրանոյի տեղին ինքնաբնութագրումից: «Հասմիկն ապրում է իր յուրաքանչյուր դերակատարում: Նա խորությամբ է զգում երաժշտությունը», ասաց հաղորդավարուհին, եւ որպես դրա հավաստում հետեւյալ կենսագրական փաստը ներկայացրեց՝ Հասմիկի մայրն էլ օպերային երգչուհի է, նա Պուչինիի այդ ստեղծագործությունը կատարել է նաեւ հղի ժամանակ, երբ Հասմիկը նրա ներսում էր: Երգչուհին հենց այդպես էլ խոստովանում է՝ ներարգանդային օրերից գիտեմ այդ երգը»: Այնուհետ նախ Հասմիկ Գրիգորյանի մասին կարճ տեսանյութ ցուցադրվեց, որ պատմում էր նրա հանրահայտ ծնողների՝ տենոր Գեղամ Գրիգորյանի եւ լիտվացի օպերային երգչուհի Իռենա Միլկյավիչույտեի մասին: Ֆիլմն ակնթարթային, սակայն այնքան վարպետորեն պատկերեց Հասմիկին՝ ծնողներից, հատկապես հայրիկից փոխանցված հոգեւոր ժառանգության մասին հիշատակումը, այնքան հուզիչ էր տեսնել, որ բջջային հեռախոսի մեջ ամբարված Հասմիկի մանկության կարեւոր դրվագներից մեկը «Ծիծեռնակն» է, որ երգում է հոր՝ ակնհայտ գորովալից եւ մոր ուրախ հայացքի ներքո: Այնուհետ Հասմիկ Գրիգորյանի արտիստական տաղանդի մասին կարծիք հայտնեց երգիչ Յոնաս Քաուֆմանը՝ հաղորդելով, որ վերջապես միասին են իրականացնելու Վիեննայի շտատսօպերում «Տուրանդոտի» նոր բեմադրությունը: Կարճ եւ հագեցած տեսաֆիլմի ամենահուզիչ վերջին կադրերում արխիվից գտնված պատառիկներ էին՝ Պինկերտոնի դերում՝ Գեղամ Գրիգորյանը, Չիո չիո սանի կերպարը մարմնավորող Իռենա Միլկյավիչույտեի հետ՝ «Մադամ Բաթերֆլայում»: Հասմիկի ակնարկած՝ «ներսից եւ խորքից» դերերգին ծանոթ լինելու վկայությունն է, որ արցունք  քամեց ոչ միայն երգչուհու, այլ մեծ արտիստների վերհուշը վերապրողների աչքերից:

2018-ին Զալցբուրգում «Սալոմեն» համաշխարհային հռչակ պարգեւեց Հասմիկ Գրիգորյանին: Նրա անունը, դերակատարումը միշտ հիացական գրախոսականների է արժանանում: Գրիգորյանին վերջին անգամ առիթ եղավ ունկնդրելու Դորտմունդի համերգասրահում (Կոնցերտհաուսում) մարտի 15-ին՝ Չայկովսկու եւ Ռախմանինովի երգերի կատարմամբ: Դաշնակահար Լուկաս Գենիուշասի (Lukas Geniušas) հետ նրանց համերգը լեփ-լեցուն դահլիճի հանդիսատեսին հոտնկայս երկար ծափերի առիթ տվեց, հաստատելով այն գաղափարը, որ բարձրարժեք ստեղծագործությունը համամարդկային հարստություն է: Այդ օրերին արեւմուտքում, Գերմանիայում նաեւ ռուս հեղինակների հանդեպ հատկապես մերժողական վերաբերմունք կար՝ Ռուսաստան- Ուկրաինա պատերազմը հակամարտ բեւեռների էր բաժանել նաեւ արվեստի, մշակութաստեղծ աշխարհի նվիրյալներին անգամ, ռուսական մշակույթն անցանկալի էր դարձել համերգասրահներում եւ թատրոններում, ռուս կատարողների համերգները չեղարկվում էին՝ քաղաքական համակրանքների եւ հակակրանքների պատճառներով: Ով Պուտինին բացահայտ չէր մերժում, չէր դատապարտում Ռուսաստանի բիրտ գործողություններն Ուկրաինայում, զրկվում էր բեմ բարձրանալու իրավունքից: Այդ օրերին կայացավ հիշատակածս համերգը, որին ունկնդիրը սպասում էր այնքան, որ դատարկ աթոռ չէր թողել 1550 տեղանոց համերգասրահում: Իսկ Հասմիկ Գրիգորյանի արվեստի երկրպագուների մի մասը համերգից հետո համբերատար սպասում էին նրա ելքին՝ ստորագրությունն ունենալու, մեկ-երկու բառ փոխանակելու ազնիվ ակնկալիքով:

2018-ին «Ազգ»- ում( տե՛ս 14-9-2018-ի համարը-Ան.Հ.) անդրադարձել ենք OPUS KLASSIK-ի հաղթողներին, որոնց մեջ «տարվա երիտասարդ ջութակահար» անվանակարգում մրցանակակիր էր դարձել Էմանուել Ճգնավորյանը՝ իր Solo ալբոմի համար, իսկ   «տարվա կամերային կատարում՝ 20- 21- րդ դարի երաժշտություն» անվանակարգում հաղթող էր համարվել դաշնակահարներ Մարթա Արգերիխի եւ Սերգեյ Բաբայանի ՝ Prokofiev for Two սկավառակը:

Միշտ կարեւոր են այս հաղթանակները, հիմա՝ առավել: Անհատի հաղթանակ լինելուց բացի, մեզ նման փոքրաթիվ ժողովրդին ոգեպնդելու, հույսի շող են: Կառչած մնանք հաղթանակից:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Նախորդ գրառումը

«Դուք կտեսնեք ոչ միայն իմ նկարները, այլ կծանոթանաք ինձ հետ». Սամվել Լաճիկյան

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական