Վաշինգտոնում հարյուրավոր ցուցարարներ բողոքի ակցիա են իրականացրել ԱՄՆ Կոնգրեսի մոտ, ինչից հետո որոշ ցուցարարներ ներխուժել են Կապիտոլիումի շենք՝ պահանջելով անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում և հրադադար հաստատել Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև, գրում է Daily Mail-ը
Կապիտոլիումի գրոհից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 100 մարդու։ Նշվում է նաև, որ ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ են սկսվել։
«Մենք նախազգուշացրել ենք ցուցարարներին, որպեսզի նրանք դադարեցնեն բողոքի ակցիան, իսկ երբ նրանք չենթարկվեցին, մենք սկսեցինք բերման ենթարկել նրանց», – հայտնել են Կապիտոլիումի ոստիկանությունից։