ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգվեց․ հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդությունը բավարարվեց: Լևոն Քոչարյանը կալանավորվեց 2 ամսով»,- գրել է Կոչուբաևը:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ քննիչն ու դատախաղազը Լևոն Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություն են ներկայացրել։
«Միջնորդության ներկայացման ընթացքում Դատախազը պնդեց, որ որևէ փաստական տվյալ չունեն Լևոն Քոչարյանի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ, բայց պետք է մնա կալանավորված: Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 11-ը վարութային գործողություն չանելու մասով, որևէ դիրքորոշում չունի, բայց պնդում է, որ պետք է Լևոն Քոչարյանը մնա կալանավորված»,- գրել էր փաստաբանը։