Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Խոջալուի դեպքերից «տուժածները» ցուցմունքներ են տվել Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Վագիֆ Խաչատրյանն իբր հայտարարել է, որ Մեշալիի դեպքերի հեղինակները Հայաստանից և արտերկրից եկած անձինք են եղել՝ «Դաշնակցություն» կուսակցության անդամներ։
Խաչատրյանը նաև հայտարարել է, որ ինքը չի մասնակցել Խոջալուի դեպքերին։ Դատական նիստում ցուցմունք տված տուժողները նշել են, որ ճանաչում են Վագիֆ Խաչատուրյանին, և որ նա Մեշալիում հանցագործություն կատարածներից է։
Վագիֆ Խաչատրյանն իբր ասել է. «Մեշալի գյուղը գրոհելու ծրագիրը մշակվել է մեկ օր առաջ Խանքենդիում, այս ջոկատի ղեկավարները Խանքենդիից են, և ինքը չգիտի նրանց անունները»։