Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Փաշինյանի ելույթը անպատասխանատու էր և սադրիչ, Հայաստանը ուզում են դարձնել 3-րդ Ուկրաինա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն գնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետքերով։ Հայաստանն ուզում են դարձնել 3-րդ Ուկրաինա, եթե Մոլդովան համարենք 2-րդ Ուկրաինա.  ՏԱՍՍ-ին ասել է ռուս պետական գործիչը՝ չցանկանալով անունը նշել։

 «Հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը մենք գնահատում ենք բացարձակ անպատասխանատու և սադրիչ, հատկապես Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ», – ասել է ռուսաստանցի պաշտոնյան։