Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երևանի ընտրությունները շատ խորքային դեգրադացիայի վկայությունն են, ուղղակի զուգահեռ ընթացող Արցախի ողբերգությունը ստվերեց այն

14/10/2023
- Հրապարակախոսություն

Նոր հարթակը շատ կարևոր է ազգային բուռն ինդենտիֆիկացիա սկսելու համար։ Եթե մենք կարողացանք վերագտնել մեզ, ապա պետականությունը և մեր պատմությունը ունենալու է ընթացք, եթե ոչ, ապա ինչի՞ մասին է խոսքը, ինչի՞ մասին է մեր պայքարը։

Ես չեմ ուզում մտածել, որ մեր ազգային պոտենցիալը սա է, բայց եթե ուզում ենք, որ այդպես չլինի, պետք է աշխատել․ իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Նոր հիմնավորումներ՝ նոր հարթակի կենսական անհրաժեշտության մասին

Վերականգնել մեր պատմությունը

Մեր պատմությունը 2018-ին ընդհատվել է։ Մինչև 2018 –ը պատմություն էր՝ հակասական, հաջողություններով և ձախողումներով, 2018-ից սկսած՝ դա պատմություն չէ, աղետ է, իր՝ դեռևս չպարզված տեխնոլոգիաներով՝ դավադրության, հիմարության, դավաճանության, արկածախնդրության կամ այլ։

Խիստ կիրառական նպատակով է պետք է տարբերակել պատմությունը և աղետը, ու նոր հարթակը՝ որպես նոր իշխանության և նոր վերնախավերի պոտենցիալ էմբրիոն, շատ կարևոր է հենց հայ ժողովրդի պատմությունը, պատմական ընթացքը վերականգնելու համար։ Պուտին-Ալիև, Բլինկեն, Մակրոն, Շ. Միշել և այլն խոսում են մեր աղետի և սեփական հնարավոր օգուտների մասին։ Այստեղ չկա մեր պատմությունը։ Սեփական աղետում սեփական շահ չի լինում, աղետում չեն լինում ռազմավարական դաշնակից ու ռազմավարական շահեր։ Մեր խնդիրն է՝ վերականգնել մեր պատմությունը, որը լինելու է բարդ, ցավոտ, երկար ժամանակ մեր առաջ դրվող համեստ խնդիրներով, բայց՝ որը չի լինելու աղետ ու ունենալու է զարգացման տրամաբանություն։

Վերագտնել մեզ

Մենք ունենք հանրային շերտեր՝ գրագետ, կիրթ, որ իրենց երեխաներին տվել են լավ կրթություն, ունեն գենետիկա, ազգային մտածողություն, արժանապատվություն, քաղաքակիրթ աշխարհի մաս են։

Իսկ մյուս կողմից մենք գտնվում ենք ազգային փլուզման և ազգային դեգրադացիայի չդադարող պրոցեսում։ Ու այստեղ առանց վարանելու պետք է ասել, որ Նիկոլը միակ մեղավորը չէ, որովհետև Արցախը հանձնելուց հետո պետական համակարգից չեղավ գոնե մեկ հրաժարական, նրան շարունակում են դիմել «մեծարգո»-ով, և երկրում մոլեգնում է անարժանապատվության և անտարբերության մթնոլորտը, որը խիստ էպիզոդիկ ընդմիջվում է պարտադրված սգով։

Մենք, հայրենիքի ամեն կտորը հանձնելուց ու ծանր զոհեր տալուց հետո, մնում ենք ռեստորանային հասարակություն։

Տասնամյակներ առաջ Վրաստանի թեյի պլանտացիաներ աշխատանքի գնացող հայերի համար առանձնացված էր գնացքի վերջին վագոնը՝ որպես «թերի մարդկանց», սպիտակ հասարակությունից առանձնացված սոցիալական շերտի, ու գնացքավարը դրա մասին բարձրաձայն հայտարարում էր։

Հիմա մենք մեզ համար պետք է ճշտենք՝ մենք ո՞վ ենք։ Կարողանալո՞ւ է կրթված, ազգային-առաջադիմական շերտը վերցնել պետականության ղեկը և այդ տիպի հասարակություն ստանալ, թե՞ ոչ։

Երևանի ընտրությունները շատ խորքային դեգրադացիայի վկայությունն են, ուղղակի զուգահեռ ընթացող Արցախի ողբերգությունը ստվերեց այն։ Ի վերջո փաստ է, որ մեր հասարակության մի զգալի հատված ունի նոր հոգևոր հայր, նոր Նարեկացի, որն ապրում է օվկիանոսից այն կողմ ու կարող է նշանակել Երևանի քաղաքապետ, և ՀՀ պաշտոնական իշխանությունը պարտք է նրան։

Նոր հարթակը շատ կարևոր է ազգային բուռն ինդենտիֆիկացիա սկսելու համար։ Եթե մենք կարողացանք վերագտնել մեզ, ապա պետականությունը և մեր պատմությունը ունենալու է ընթացք, եթե՝ ոչ, ապա ինչի՞ մասին է խոսքը, ինչի՞ մասին է մեր պայքարը։

Ես չեմ ուզում մտածել, որ մեր ազգային պոտենցիալը սա է, բայց եթե ուզում ենք, որ այդպես չլինի, պետք է աշխատել։

Փոփոխությունների լայն պլատֆորմ

Փլուզումն այն ծավալի է ու այնպիսի խորության, որ մոնոթեմատիկ լոզունգներով իրավիճակի փոփոխություն հնարավոր չէ։ Նոր հարթակը պետք է կարողանա ձևավորել փոփոխությունների նոր, լայն պլատֆորմ, որը կներառի շատ ոլորտներ ու շատ հարցեր՝ ներքին հաշտությունից, համակեցության նոր կանոններից, անօրինական հարստությունները երկրի զարգացման վերադարձնելու խնդրից մինչև անվտանգություն, Արցախ, ոլորտային ռեֆորմներ։

Փոփոխությունների լայն պլատֆորմը պետք է ընդգրկի հայկական աշխարհի առկա մոտիվացված ներուժը, ազդեցիկ հայերին, լավ մասնագետներին, Ժամանակակից աշխարհի մասին գրագետ պատկերացումներ ունեցող դեմքերի՝ հենքում ունենալով Հայաստանը՝ որպես պետություն, և Արցախը՝ որպես չփակված թեմա»։

Նախորդ գրառումը

Ես ընտրված քաղաքապետ եմ… ինձ ընտրել է ավագանին

Հաջորդ գրառումը

Ֆրանսիան 1 միլիոն եվրո կհատկացնի արցախցիներին օգնելու համար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը. Վահե Հովհաննիսյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Ֆրանսիան 1 միլիոն եվրո կհատկացնի արցախցիներին օգնելու համար

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական