Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՅՐԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

10/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, «France-Arme՛nie», septembre 2013, Ֆրանս. թարգմ. Պ. Ք.

Եթե Մոսկվայում կա գաստրոնոմիական շատ գնահատված մի վայր, դա անվիճելիորեն «Արմենիա-Հայաստան» բարձրակարգ նպարեղենի խանութն է: Քաղաքի բուն կենտրոնում գտնվող խանութի պատմությունը սկսվում է խորհրդային ժամանակշրջանում: Տնօրեն Սերգեյ Մնացորյանը սիրահոժար համաձայնեց այն մեզ ներկայացնել:

Տվերսկոյ (նախկին Գորկու) պողատայում մի շքեղ ցուցափեղկ առանձնանում է քաղաքային մռայլ բնապատկերից: Նույն մեծության ռուսերեն եւ հայերեն անվանումները հպարտորեն ազդարարում են Հայաստանի անունը: Այս նրբակերտ շինության մեջ բազմաթիվ ռուս, ինչպես նաեւ հայ հաճախորդներ բարձր գներով ձեռք են բերում կոնյակ, գինիներ, ջրեղեն եւ Հայաստանից ներմուծված տարատեսակ այլ մթերքներ: Առաջին հավաստումն այն է, որ այստեղի հաճախորդները տարբերվում են արվարձանների հայկական նպարավաճառնոցների հաճախորդներից: Եթե հաստատությունը իր անթաքույց ներկայությամբ Մոսկվա քաղաքի ժառանգության մասն է կազմում, պատճառը նաեւ այն է, որ խանութն ունի երկար պատմություն: Թիֆլիսահայ Սերգեյ Մնացորյանը հպարտանում է իր հաստատությամբ: «1952-ից ի վեր հայ տնօրենների սերունդները հաջորդել են իրար, Մոսկվային ծանոթացնելով Հայաստանին: Նրանցից ոչ մեկը չի ժխտել անցյալի ժառանգությունը», ասում է նա:

Արդ, ամեն ինչ սկսվում է 1937 թվականինՙ ստալինյան զտումների վատթարագույն պահին: Սկզբնապես մի կոոպերատիվ, որպիսիք հազարներով էին ԽՍՀՄ-ում, վաճառում է բացառապես ՀՍԽՀ-ից ստացված գյուղթերքներ: Մոսկվայում նույնն անում էին նախկին ԽՍՀՄ-ի նաեւ մյուս հանրապետությունները: Հայկական խանութն ուներ մյուսներից ավելի պարզ, բայց գրավիչ ձեւավորում: Այն ժամանակներից մնացած տպավորիչ խճանկարը խորհրդանշում է անցյալի եւ ներկայի անխզելի կապը: Հաստատության տեսքը թարմացվում է միայն 1997 թ. սեփականաշնորհումից հետո: 2008 թվականին Սերգեյ Մնացորյանը հարստացնում է տեսականին. խանութում արդեն կարելի է գտնել ասես ուղղակիորեն Երեւանից բերված արհեստագործական իրեր, ինչպես նաեւ Ռուսաստանի հայկական մամուլի որոշ կարեւոր հրատարակություններ: Հաստատության 25 ծառայողների մեծ մասը ռուսներ են, ինչպես հաճախորդները: «Արմենիան» սոսկ բարձրակարգ նպարեղենի խանութ չէ. այնտեղ կարելի է նաեւ համտեսել հայկական նշանավոր գինիներՙ շնորհիվ ընդգետնյա անծայրածիր մառանի, որի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին: Ռուսաստանի գերքաղաքի հայերի տեսանելիությունը մեծացնող 580 քառակուսի մետր եռամակարդակ մակերեսի շնորհիվ հաստատությունը իսկական ոսկու բնակտոր է դառնում ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում: «Զարմանալի բան. Փարիզի «Պետրոսյան» խավիարը շատ ավելի բարձր է գնահատվում, քան Աստրախանինը», խոստովանում է սեփականատերը: Մինչ մենք խոսում ենք, Ազնավուրի ձայնը բարձր հնչում է Առնո Բաբաջանյանի երկու երգերի արանքում:

Այսօր «Արմենիան» մասնակցում է մոսկովյան կյանքին, հովանավորելով տարբեր միջոցառումներ, ինչպիսիք են հայկական ապրանքների ցուցադրության ամենամյա մեծ տոնավաճառը, «Ոսկե նուռը»: Ձեռնարկության զարգացումը դրանով չի սահմանափակվում: Սերգեյ Մնացորյանը մտադիր է մասնաճյուղեր բացել երկրի գլխավոր քաղաքներում, որտեղ պահանջարկն առկա է, առաջին հերթին Սանկտ Պետերբուրգում: Հեռանալուց առաջ ես նրան հանձնում եմ «France-Arme՛nie» ամսագրի մեկ օրինակ, որը նա հետաքրքրությամբ թերթում է, ապա ինձնից խնդրում է սեփական միջոցներով ամսագիրը Ռուսաստանում տարածելու թույլտվություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՍԵԼԻՔ

Հաջորդ գրառումը

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԲՈՒԶՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԲՈՒԶՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական