Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՑ

11/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԴՈԼՖ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Փախած միլիարդատիրոջ արկածները

Ընդհատակյա միլիարդատերերի, հանցագործ աշխարհի գորշ կարդինալների գործունեության բացահայտումն ու կանխումը թույլ են տալիս հուսալ, որ ԵՄ-ն այլեւս չի լինի խաղաղ հանգրվան կասկածելի կապիտալների համար: Կրիմինալ օլիգարխիայի դեմ հաջող դիմակայության վերջին օրինակներից մեկը ձերբակալությունն է փախած բանկիրի, որը թալանել է իր սեփական բանկը Ղազախստանում եւ նրա մասնաճյուղերը Ռուսաստանում եւ Ուկրաինայում, յուրացրել է, տարբեր գնահատականներով, 5-6 միլիարդ դոլար:

Այդ քրեական կերպարի անունը Մուխտար Աբլյազով է: Նա չինովնիկ է եղել եւ զբաղեցրել է ոչ երկրորդական պաշտոններ նախկին խորհրդային հանրապետություններից մեկի իշխող վերնախավում: Ծառայում էր իբրեւ էներգետիկայի նախարար: Նրա հարուստ կենսագրության մեջ կա նաեւ դատվածություն: Պաշտոնյան բանտ էր ուղեկցվել լիազորությունների չարաշահման եւ յուրացումների համար, այնուհետեւ ներման էր արժանացել, իսկ հետո դարձել խոշոր ֆինանսիստ-բանկիր: Մյուս գործերի միջեւ Աբլիազովը զբաղվում էր քաղաքական գործունեությամբ: Ճիշտ է, ժողովրդավարության անդաստաններում այս պարոնը առանձնակի հաջողություններ չի արձանագրել, քանի որ ընկալում էր կուսակցական հանձնարարությունները բացառապես իբրեւ տանիք բիզնեսի համար:

Սակայն դրանք հին ու անցած օրերի պատմություններ են: Իսկ ինչո՞վ է այսօր հայտնի Աբլյազովը եւ ինչո՞ւ են եվրոպական ԶՄԼ-ներն այդ մարդուն նման հատուկ վերաբերմունքի արժանացրել:

Իմիջիայլոց, վերջին ժամանակներս օլիգարխի նկատմամբ հրապարակումների տոնայնությունը փոխվել է: Կար ժամանակ, երբ նա հառնում էր մեր առջեւ ճշմարտության համար պայքարող մարտիկի կերպարում, այսպես ասած, տեղական շշալցման «հերոս Զոռռոյի» կերպարով: Բաց ճակատով գնում էր դեպի բարիկադներ հանուն ժողովրդավարության հաղթանակի: Փախչելով Ղազախստանից Լոնդոնՙ ծավալեց բուռն հասարակական գործունեություն, բոլորի աչքին սկսեց թոզ փչել, որպեսզի թաքցնի քրեական հանցագործության իրական ենթատեքստը: Բոլորին ասում էր, որ ժողովրդավար է եւ հալածվում է համոզմունքների համար, սակայն պարզվեց, որ գող է: Լոնդոնի դատարանը հաստատեց այդ փաստը եւ Աբլյազովը ստիպված էր թաքնվել: Այդ պահից սկսած նա ԶԼՄ-ներում հառնեց զոհի, նահատակի եւ այլախոհի կերպարում: Ի պաշտպանություն նրա գրվող հրապարակումները, որոնք առատորեն հովանավորվում էին օլիգարխի միջոցների հաշվին, աչքի էին ընկնում սիրտ կեղեքող թախիծով մարդու իրավունքների եւ ազատությունների ոտնահարման համար եւ նրա բոլոր չարակամները, ոչ վաղ անցյալից սկսված նաեւ լոնդոնյան դատարանը, ակտիվորեն խառնվում էին ցեխի հետ:

Հերթական անգամ օլիգարխի պաշտպանությամբ հանդես եկող ԶԼՄ-ներն իրենց տոնայնությունը փոխեցին այն բանից հետո, երբ Ինտերպոլի ֆրանսիական բաժանմունքը ձերբակալեց Աբլյազովին: Թերթերի սյունակներում, բլոգներում եւ առանձին ՀԿ-ների ելույթներում մի համերաշխ աղմուկ բարձրացավ, պահանջՙ թույլ չտալ կասկածյալին փոխանցելու ղազախստանյան արդարադատությանը: Երբ հարցնում են, թե ինչո՞ւ, պատասխանում են. «Ինչպես թե, չէ՞ որ նա պետության գլխավոր թշնամին է: Եվ ընդհանրապես նա ժոովրդավարության կողմնակից է»: Այո, այս պնդումներում երեւի շատ մեծ իմաստ կա: Զրկել ազատությունից հանցագործին, որը մի քանի միլիարդ է թռցրել, ինքնըստիքյան, այս փաստը կարելի է անմարդկային տանջանք համարել:

Նույնիսկ ֆրասնսիական բանտի նկատմամբ, որտեղ այժմ բնակվում է օլիգարխը, նրա կողմից այնքան պահանջներ կան, որ կարծես ժամանակն է ներգրավելու իրավապաշտպան կազմակերպություններ: Ի՞նչ արած: Կաբեռնե Սովինիոնի փոխարեն ստիպված է, ամոթ էլ է ասել, խմել ջուրը ծորակից: Փափուկ ներքնակների եւ ուկրաինացի ընկերուհի Ելենա Տիշչենկոյի փոխարեն չոր բանտային ներքնակներ: Երկնագուն ծովափով զբոսանքների փոխարեն բանտային բակըՙ առնետներով: Դե ինչպե՞ս չոռնաս հիասթափությունից:

ԶԼՄ-ները ակտիվորեն տարածում են տեղեկություններ դժվարությունների ու զրկանքների մասին, որոնց բախվել է Աբլյազովը ֆրանսիական բանտում:

«Դատավորը եւ դատախազը, սեւ սքեմներով, շատ խիստ են եւ գրավի դիմաց ինձ բաց չթողեցին, առաջ այդպիսի լսումներ ես միայն կինոյում էի տեսել», գրում է Աբլյազովը:

Այո, Լոնդոնում դատական լսումներից փախավ, ահա թե ինչու խիստ դատավորների չէր տեսել: Թե չէ անգիական բանտախցում կնստեր առնվազն 22 ամիս:

«Ջուրը ծորակից անվճար է, իսկ շշերովՙ փող արժե, իսկ ես ինձ հետ փող չունեի, այդ պատճառով էլ խմում էի ծորակի ջուրը: Գիշերը երկու ժամը մեկ վառում են լույսը, պետք է շարժվել, ցույց տալ, որ ողջ ես», շարունակում է պատմել իր առօրյայի մասին օլիգարխը: Նկատենք, որ ոչ մի խոսք քաղաքականության մասին: Կամ հասկացավ, որ անիմաստ է, կամ պարզապես փորձում է խղճահարություն առաջացնել: Եվ դա իսկապես ողորմելի տեսարան էՙ այն մարդու մոտ, ով տնօրինել է միլիարդներ, փող չկա նույնիսկ շշով զտված ջուր գնելու համար: Եվ քանի որ ստամոքսը նուրբ է, ծորակի ջուրը կարող է անսովորությունից ծանր հետեւանքների հանգեցնել:

Ֆրանսիական արդարադատությունը դրսեւորեց խիստ մոտեցումՙ հաշվի առնելով անգլիական Թեմիսի փորձը: Աբլյազովի կողմից որեւէ օրենքի տոտալ արհամարհումը, փախուստը արդարադատութունից, անհարգալից վերաբերմունքը դատարանի նկատմամբ դրսեւորեցին մարդու վառ բացասական կերպար, որը թքած ունի ամեն ինչի եւ բոլորի վրա, եւ այդ պատճառով էլ անօգուտ եղան նրա թանկարժեք փաստաբանների բոլոր փորձերը գրավի դիմաց նրան դուրս բերելու ուղղությամբ: Հոկտեմբերի սկզբին Էքս-ան-Պրովանս քաղաքի վերաքննիչ դատարանը հերթական անգամ մերժեց Աբլյազովին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ մինչեւ հնարավոր էքստրադիցիայի որոշում ընդունելը: Ազատելու առաջին միջնորդությունը դատարանը մերժել էր դեռ օգոստոսին: Այնպես որ դեռ մինչեւ դեկտեմբեր օլիգարխի ավագ դուստր Մադինեն ստիպված է լինելու հորը ծանրոց փոխանցել: Իսկ այն ժամանակ էլ կորոշվի նրա հետագա ճակատագիրը:

Ընդհանրապես, իհարկե, ձեւավորվել է տպավորություն, որ օլիգարխը ստիպված է լինելու ծորակից ջուր խմել այսուհետեւ էլ: Չափից շատ մարդկանց է նա խաբել, դիպել է շատ լուրջ մարդկանց շահերին, այդ թվում եւ բանկային համակարգում:

Մի շարք հանցագործությունների կատարման մեղադրանքով նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել ոչ միայն Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ղազախստանի իրավապահ մարմինների կողմից: Մ. Աբլյազովի եւ նրա համախոհների գործունեությունը այժմ Կիպրոսի, Հունգարիայի եւ Լատվիայի իրավապահ մարմինների քրեական հետաքննության առարկա է: Իռլանդիայի եւ Ֆինլանդիայի լիազորված մարմիններն իրականացնում են Մ. Աբլյազովի հետ կապված ընկերությունների գործունեության ստուգումներ: Աբլյազովի պատճառով բազմամիլիոն վնասներ են կրել անգլիական եւ ֆրանսիական բանկերը, որոնք հանդես են եկել իբրեւ վարկատուներ:

Որ Աբլյազովը հանցագործ է. արդեն ոչ ոք չի կասկածում: Ամբողջ հարցն այն է, թե որտեղ է նա կրելու իր պատիժը: Իրենՙ Աբլյազովին, երեւի ավելի մոտ է ֆրանսիական բանտը, ինչպես ինքն է գրում. «ոչ միՙ դեմքով դեպի պատը եւ ձեռքերը գլխի ետեւ»: Հեռուստացույց եւ ամբողջ 24 ալիք: Բայց գլխավորն այն է, որ ոչ ոք չի նեղում: Հենց առաջին օրը նրան բնակեցրել են մի հսկայամարմին աֆրիկացու հետ, որ հրաժեշտ տալիս քիչ էր մնում լաց լինեին, հասցրել էին այնքան մտերմանալ: Ահա թե ինչպիսի ամուր տղամարդկային ընկերություն կա ֆրանսիական բանտերում:

Ընդհանուր առմամբ Աբլյազովը հարմարվում է կենցաղին: Իսկ պահանջմունքներից, որոնք սեղմվել են մինչեւ բանտախցի պատուհանի շրջանակները, մնում է մեկըՙ հայելի, որը, չգիտես ինչու, չեն բերում: Այդ կապակցությամբ օլիգարխը նույնիսկ թեթեւ քննադատություն է անում բանտի վարչակազմի հասցեին: Գուցե թե ճիշտ է, մի լավություն անեին ֆինանսիստին, թե չէ ինչպե՞ս դիմանա առանց հայելու ընկերական տղամարդկային շրջապատում: Այ քեզ իսկական տանջանք:

Որտե՞ղ են նրա կողմից կերակրված ՀԿ-ները, ինչո՞ւ բանտարկյալի իրավունքները չեն պաշտպանում:

Այո, իմիջիայլոց, ՀԿ-ների մասին կուզենայինք եւս մի քանի խոսք ասել: Ֆրանսիայում իրավապաշտպանները արշավ են սկսել Աբլյազովին Ուկրաինա էքստրադիցիա անելու դեմ (հատկապես Ուկրաինան էր հանդես եկել հարցման նախաձեռնությամբ), զգուշանալով, որ նա կհանձնվի «երրորդ ձեռքեր»: Բայց նաեւ Ղազախստանում առաջացավ հասարակական շարժում, որը նվիրված է Աբլյազովին: Միայն այն տարբերությամբ, որ ղազախստանյան շարժումը պահանջում է վերադարձնել Աբլյազովին հայրենիք: Մոտ 35 ոչ կառավարական կազմակերպություններ գրավոր դիմել են Ֆրանսիայի նախագահին օլիգարխի էքստրադիցիայի հարցով:

«Պետք է դատել այնտեղ, որտեղ նա հանցագործություններ է գործել, – ասում է շարժման ակտիվիստ Մ. Տաքսիդին,- Մ. Աբլյազովի ճակատագիրը այն փողերի ճակատագիրն է, որոնք պետք է ուղղվեին ՀԿ-ների զարգացմանը, հիվանդանոցների, դպրոցները շինարարությանը: Դա ոչ թե մի քանի հազար դոլար է, հարյուրհազարավոր դոլարներ են, միլիոններ, որոնք կարող էին ուղղվել իմ երկրի զարգացմանը»,- ճշտել է իր դիրքորոշումը ակտիվիստը:

Բայց սկզբունքային չէ, թե որտեղ հանցագործը կկրի իր պատիժը: Նա հետքեր է թողել շատ երկրներում: Գլխավորն այն է, որ նա հատուցի վնասը եւ կրի արժանի պատիժ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԽՈՍԵԼԱԺԱՄԱՆԱԿ ԵՎ SMS-ՆԵՐՙ «ՄՏՍ ԿՈՆԵԿՏ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ» ԵՎ « ՄՏՍ ԿՈՆԵԿՏ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ+» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՆՈՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԸ ԸՆՏՐԵՑ ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԸ ԸՆՏՐԵՑ ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական