ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հոկտեմբերի 12-ին կժամանի Իսրայել, որպեսզի ցույց տա Վաշինգտոնի աջակցությունը երկրին։ Նա նաև հանդիպում կունենա Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին հետ. հաղորդում է BBC-ն։
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Իսրայելի, ՄԱԿ-ի և Եգիպտոսի հետ, որպեսզի հնարավոր լինի բնակչության համար ապահովել Գազայի հատվածից դուրս գալու միջանցքներ։
Պաղեստինցիները 150 իսրայելցու պատանդ են պահում։ Երկու կողմերից էլ կան 1200-ական զոհեր, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։
Պաղեստինի քաղաքական ղեկավարությունը բաժանված է Հորդանան գետի արևմտյան ափին իշխող Մահմուդ Աբբասի «Ֆաթահ» կուսակցության և Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ-ի միջև։