Արցախում ռուս խաղաղապահների հետագա կարգավիճակը կքննարկվի Ադրբեջանի հետ. ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ղարաբաղում ռուս խաղաղապահների հարցը Երևանի հետ չի քննարկվել, դա դե ֆակտո և դե յուրե Ադրբեջանի տարածքն է։ Հայաստանի հետ մեր շփումները կշարունակվեն»,- հավելել է նա։