Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ անօրինական ու անհիմն տարածքային պահանջների միջև։
Այս մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ պաշտոնական մամուլում հրապարակված հոդվածում։
«Ռազմավարական համբերություն դրսևորելով՝ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ բանակցել է իր տարածքի օկուպացիային դադարեցնելու, միջազգային կազմակերպությունների որոշումների իրականացման և միջազգային իրավունքի ապահովման ուղղությամբ»,- ասված է հոդվածում։
Բայրամովը նշել է, Հայաստանն այժմ պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ անօրինական ու անհիմն տարածքային պահանջների միջև. «Իհարկե, այս հարցում կարևոր է նաև միջազգային հանրության դերը։ Չափազանց կարևոր է չաջակցել Հայաստանի ռեւանշիստական փորձերին»։