Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ՒՄ «ՊԱՏՎԵՐՆ Է ԿԱՏԱՐԵԼ» ՕՐՀԱՆ ԶԵՅՆԱԼՈՎԸ

17/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Երբ Մոսկվայում 18 մարդու մահվան պատճառ դարձած ՃՏՊ տեղի ունեցավ, եւ Հրաչյա Հարությունյանը դատարան տարվեց արժանապատվությունը վիրավորող կանացի հագուստով, ադրբեջանական մամուլը հեղեղվեց ցինիկ հրապարակումներով: Բանը հասավ նրան, որ Հրաչյա Հարությունյանին կապեցին «օկուպանտական քաղաքականության համար տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված» Հայաստանի ապագայի շուրջը իրենց «կանխատեսումների իրականացման» հետ:

Անցնող օրերին Մոսկվայում ոստիկանական ուժերը ձերբակալել են Ադրբեջանի մի քանի հազար քաղաքացիների, որոնք Ռուսաստանի մայրաքաղաքում իրենց եւ հայրենիքում թողած հարազատների համար մի կտոր հաց էին վաստակում հայրենակիցներին պատկանող մրգի-բանջարեղենի մեծածախ առեւտրի շուկաներում: Պատճառն այն է, որ Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովը առանձնակի դաժանությամբ սպանել է մոսկվացի Եգոր Շչերբակովին, որի հետեւանքով Մոսկվայում աննախադեպ լարված իրավիճակ է ստեղծվել:

Մենք չենք խորանա պատճառների մեջ, թե ինչու է Ադրբեջանի Շամքորի շրջանի Սեյֆալի գյուղի բնակիչ Օրհան Զահիդ օղլու Զեյնալովը 10 տարի առաջ լքել «ծաղկուն հայրենիքը» եւ ինչով էր զբաղվում Մոսկվայում` այդ ընթացքում հասցնելով մեկ անգամ ենթարկվել ազատազրկման: Կմեջբերենք նրա մոր խոսքերը. «Նա գնացել էր վաստակելու, չէ՞ որ այստեղ (Ադրբեջանում) աշխատանք չկա», ասել է Յասաման Զեյնալովան: Սա` ի գիտություն «տնտեսական հրաշքների հասած» Ադրբեջանի ջատագովների:

Առավել հետաքրքրական է հայր Զեյնալովի խոսքը. …«Գուցե այստեղ (որդու կողմից Եգոր Շչերբակովի սպանության մեջ) քաղաքական խարդավանք կա՞», կարծիք է հայտնել նա: Զահիդ Զեյնալովի այս կասկածը թերեւս համարվեր զուտ որդու արարքը «բացատրելու» փորձ, եթե մարդասպանության մեջ կասկածվողի ծնողները, գուցե` պատահաբար, գուցե` միտումնավոր, մի շատ էական բացահայտում չանեին:

Նրանք խոստովանել են, որ իրավապահների կողմից որոնման մեջ գտնվելու ընթացքում Օրհան Զեյնալովը հեռախոսազրույց է ունեցել իրենց հետ եւ ասել, որ «ինքը դրա (Եգոր Շչերբակովի սպանության) հետ կապ չունի»: Շատ հավանական է, որ նա ծնողներին նաեւ ասած լինի, թե այդ ամենը «քաղաքական խարդավանք է»:

Որ Օրհան Զեյնալովը «կենցաղային հողի» վրա չէ, որ հանցանք է գործել, այդ մասին վկայում է նրա կազմակերպված փախուստը Մոսկվայից, ինչպես եւ հանգամանքը, որ ձերբակալության պահին նրանից առգրավվել է Կոլոմնա-Բաքու ավտոբուսի տոմս: Զեյնալովը ձերբակալվել է մերձմոսկովյան Կոլոմնայի ավտոկայանին հարող տարածքում, երբ ավտոբուսի մեկնելուն մնում էր ընդամենը մեկ ժամ:

Նման հանդուգն քայլ կատարելով, այն է` փորձելով ռուս-ադրբեջանական սահմանը հատել երթուղային ավտոբուսով, Օրհան Զեյնալովը, հավանաբար, ինչ-որ երաշխխիքներ ունեցել է: Այլապես կփորձեր թաքնվել Մոսկվա մեգապոլիսում: Էլ չենք խոսում այն մասին, որ եթե Եգոր Շչերբակովին սպանած լիներ «դատարկ վիճաբանության հետեւանքով` պատահաբար», ապա կներկայանար իրավապահներին եւ ամեն ինչ կխոստովաներ:

Օրհան Զեյնալովի ձերբակալության եւ Մոսկվա տեղափոխման տեսագրությունները համացանցում հասանելի են: Կալոմնայից նրան Մոսկվա են հասցրել ուղղաթիռով եւ անմիջապես ներկայացրել… ՌԴ ներքին գործերի նախարարին: Խոստովանենք, որ սա արտառոց է. Մոսկվայում օրվա մեջ երեւի սպանության եւ այլ ծանր հանցագործությունների մեջ բազմաթիվ կասկածվողներ են հայտնաբերվում եւ ձերբակալվում: Բացառված է, որ ՌԴ ներքին գործերի նախարարը նման յուրաքանչյուր դեպքում հանցագործին անձամբ «ընդունելու» ցանկություն եւ հնարավորություն է ունենում:

Օրհան Զեյնալովին, մինչդեռ, տեղափոխել են անմիջապես ՌԴ ՆԳՆ եւ ներկայացրել անձամբ նախարարին, ով նույնիսկ, ինչպես երեւում է տեսագրությունից, մի քանի վայրկյան ակնդետ ուսումնասիրել է ձերբակալվածի դեմքը: Սա չէր կարող պատահականություն լինել:

Ըստ երեւույթին, Օրհան Զեյնալովն ավելի «կարեւոր թռչնակ» է : ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունը երեկ եւս մի ուշագրավ տեղեկատվություն է տարածել: Ըստ այդմ, Զեյնալովը, խոստովանելով, որ Եգոր Շչերբակովին ինքն է սպանել, «անսպասելի հայտարարել է, որ ռուսերենը մոռացել է եւ պահանջել, որ հետագա բոլոր հարցաքննություններն անցկացվեն թարգմանչի ներգրավմամբ»: Նույն տեղում նաեւ ասվել է, որ «քննություն է տարվում` պարզելու Օրհան Զեյնալովի մասնակցությունը Մոսկվայում եւ մարզում ավելի վաղ կատարված մի շարք ծանր հանցագործություններին»:

Բացառված չէ, որ Օրհան Զեյնալովն ինչ-որ մեկի պատվերն է կատարել: Ո՞վ է այդ «ինչ-որ մեկը» եւ ի՞նչ նպատակ է հետապնդել` այս հարցերի պատասխանը կարող է տալ միայն գործի լրիվ, համակողմանի եւ անաչառ քննությունը: Բայց դրա համար հարկ կլինի, որ Ռուսաստանի իշխանությունները քաղաքական կամք ցուցաբերեն: Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը հրահանգ է ստացել` «կազմակերպելու Օրհան Զեյնալովի իրավական օգնությունը»: Արդյոք միայն ա՞յդ հրահանգն է ստացվել, թե՞ …

ՌԴ-ում Ադրբեջանի փոխդեսպան Գուդսի Օսմանովն, ի դեպ, facebook-ի անձնական էջում երեկ այսպիսի գրառում է արել. «Օրհան Զեյնալովն ահաբեկիչ չէ, սեպարատիստ չէ, չի մասնակցել պետական հեղաշրջման, նա շարքային կենցաղային հանցանք է գործել: Արժե՞ր նման մարդու շուրջն այդքան աղմուկ բարձրացնել»: Օսմանովը նկատի է ունեցել ՌԴ բոլոր հեռուստաընկերությունների կողմից Զեյնալովի ձերբակալության տեսագրության հեռարձակումը, որը, նրա կարծիքով, «տանում է ռուսաստանյան հասարակության տրոհման»:

Մոսկվայում Ադրբեջանի փոխդեսպանը վրիպե՞լ է, թե՞ հիմարաբար «ինչ-որ բան» խոստովանել: Կարծում ենք, որ գործ ունենք երկրորդ ենթադրության հետ, որովհետեւ Օրհան Զեյնալովի «շարքային կենցաղային հանցանքի» հետաքննությունը նա համարել է… Ադրբեջանի «ազգային շահերը շոշափող»: Մեկնաբանությունն, ինչպես ասում են, ավելորդ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐՄԱԼ ԼՐԱԳՐՈՂԻ ԳՐՊԱՆՆ Է ԾԱԿ

Հաջորդ գրառումը

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԸ ԵՎՍ ՈՒՆԻ «ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ»

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԸ ԵՎՍ ՈՒՆԻ «ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական