Իսրայելում ծավալվող գործողությունների ընթացքում հայկական կազմակերպություններ չեն տուժել: ՀՀ քաղաքացիներ տուժածների շրջանում չկան: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Իսայելում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Գործում է շուրջօրյա թեժ գիծ (+972 050 667 03 45):
Ըստ իրավիճակի հետագա զարգացման, ՀՀ ԱԳՆ-ն հանդես կգա լրացուցիչ տեղեկատվությամբ: