«Հրետանային հարվածներ են հասցվում Լիբանանի այն տարածքին, որտեղից իրականացվել է հրթիռակոծությունը»,-հայտարարություն է տարածել Իսրայելական բանակը։
Իսրայելը Լիբանանի Քֆար Շուբա գյուղը գնդակոծության է ենթարկել՝ պատասխանելով իր տարածքների վրա երեկվա հարձակմանը։
Լիբանանյան Հեզբոլլահ շարժումը ստանձնել է Իսրայելի դիրքերին հարվածելու պատասխանատվությունը։
«Պաղեստինյան դիմադրության ուժերի հետ համերաշխությունից ելնելով՝ մեր մի խումբ մարտիկներ հարձակվել են սիոնիստական բանակի երեք դիրքերի վրա՝ օկուպացված լիբանանյան Շեբաա ֆերմաների մոտ»,- ասվում է Հեզբոլլահի հայտարարության մեջ: