Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան այցելել է Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, որն օրերս կալանավորվել էր ու Բաքու տեղափոխվել:
Ըստ հաղորդագրության՝ Բաբայանին մուտք է տրամադրվել դեպի գրադարան։ Նշվում է, որ նա չի բողոքել պահման պայմաններից և հայտնել է, որ բուժզննում է անցել։
Ադրբեջանը 2020 թվականի հոկտեմբերի 28-ին Բաբայանի դեմ քրեական գործ է հարուցել մի քանի հոդվածներով՝պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու, սկսելու և վարելու, վարձկանների ներգրավվելու, զինված հակամարտության ժամանակ միջազգային հումանիտար իրավունքի նորմեր խախտելու, հանցավոր հրաման տալու, ահաբեկչություն կազմակերպելու, ազգամիջյան թշնամանք հրահրելու:
Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 28-ի առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ընդգրկված է Ադրբեջանի սև ցուցակում, և որ ադրբեջանական կողմը պահանջել է ժամանել Բաքու համապատասխան հետաքննության համար։