Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բրիտանահայ Միության բողոքի ցույցը Լոնդոնում

06/10/2023
- 06 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2023 թվականի սեպտեմբերի 24-ին Բրիտանահայ Միությունը անցկացրեց իր հերթական խաղաղ ցույցը Ուայթհոլլում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրի դիմաց (10 Downing Street): Այս բողոքի ակցիան կազմակերպվել էր սեպտեմբերի 19-ին Արցախի անզեն խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական ռազմական հարձակումից հետո: Բրիտանիայի տարբեր կողմերից ժամանած 200 ցուցարարներից շատերը հնարավորություն ունեցան ազատորեն արտահայտելու իրենց մտքերը բարձրախոսով: Իսկ կազմակերպողները պատրաստել էին պաստառներ՝ ՄԱԿ-ի մանդատով միջազգային խաղաղապահներ Արցախ եւ Հայաստան տեղակայելու պահանջով, ինչպես նաեւ պաստառներ՝ Ադրբեջանի եւ նախագահ Իլհամ Ալիեւի ռեժիմի դեմ  պատժամիջոցներ կիրառելու կոչերով:

Բողոքի ակցիան նպատակ ուներ բրիտանական հանրության եւ լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել Արցախում ադրբեջանական զինուժի կողմից 120 հազար բնիկ հայության՝ 30,000 երեխաների, 9,000 հաշմանդամների եւ 20,000 տարեց քաղաքացիների բռնի տեղահանման եւ ֆիզիկական ոչնչացման վրա: Ինչպես հայտնի է, ռազմական գործողությունների առաջին իսկ օրը դաժանաբար սպանվել են հարյուրավոր հայ բնակիչներ (գլխատումներ, որոնց տեսանյութերը ադրբեջանցիները հրապարակել են առցանց), այդ թվում՝ երեխաներ եւ կանայք, բազմաթիվ տղամարդիկ գերեվարվել են, հազարավորները՝ անհետ կորել են: Մարդկային այս ողբերգությունն արձագանքում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը:

Լոնդոնի կիրակնօրյա ցույցի ժամանակ հարցազրույցների ընթացքում՝ մասնակիցներից մեկն ասաց. «Իմ անունը Հուսեյին է, ես ազգությամբ թուրք լուսանկարիչ եւ նկարիչ եմ: Միացել եմ այս ակցիային, որպեսզի զորավիգ կանգնեմ իմ հայ բարեկամին եւ համայն հայությանը: Ես ձեզ հետ եմ ամբողջ սրտով: Անընդունելի եւ սարսափելի է այն, ինչ այսօր կատարվում է Լեռնային Ղարաբաղում: Ազգանունս Օույաօղլու է եւ նույնանուն առցանց էջեր ունեմ: Ես ցանկանում եմ այս նկարները հրապարակել իմ էջերում եւ լայն հասարակությանը իրազեկել հայ ժողովրդի ցեղասպանության մասին»:

Մեկ այլ ցուցարար՝ լոնդոնաբնակ հայուհի Վիոլետ Ղարիբյանն իր խորը մտահոգությունը հայտնեց ծավալվող ողբերգական իրադարձությունների վերաբերյալ. «Լսում եմ սարսափելի լուրերը եւ այստեղ եկել եմ՝ աջակցելու մեր ազգին: Հույս կա՞, որ Արցախը կփրկվի: Արցախահայությունը քաղցած ու ծարավ անցկացրին ինը երկար ամիսներ, իսկ հիմա կոտորվում են: Լսում ենք, որ տներ են այրվում, մարդիկ են սպանվում: Ինչո՞ւ չեն թողնում, որ մեր ժողովուրդը խաղաղ ապրի: Ե՞րբ է ավարտվելու այս աղետը: Ես մասնակցում եմ այս բողոքի ակցիային, որպեսզի իմ ձայնը լսելի դարձնեմ: Ինչով կկարողանամ՝ կօգնեմ մեր պայքարի համար»:

Առաջին անգամ բողոքի ակցիային մասնակցեցին տասնյակ հայ երիտասարդ ուսանողներ՝ Ֆրանսիայից, Բրիտանիայից, Հայաստանից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից, որոնք սովորում են բրիտանական համալսարաններում: 21-ամյա ուսանող Թովմաս Գուլյանը, որը տեսել էր առցանց բողոքի ակցիայի գովազդները, ասաց. «Կցանկանայի, որ այս ամենը փոփոխություն բերեր Մեծ Բրիտանիայի քաղաքական դաշտում, մենք պետք է իրազեկենք ամենքին, ինչպես ուկրաինական համայնքն է անում: Աշխարհը լռում է, մինչ խաղաղ բնակչությանը սպառնում է կա՛մ մահ, կա՛մ արտաքսում սեփական տներից, իրենց հայրենիքից»: Ակցիայի ցուցարարներիցներից մեկը՝ Մարինան, ծագումով հրեա, եկել էր իր իսկ սարքած պաստառով. «Ես եկել եմ սատարելու հայ ժողովրդին: Երեխաները ռմբակոծվում են, եւ լրատվամիջոցնորում բավարար լուսաբանում չկա: Եթե ներկայիս Բրիտանիայի կառավարությունը աջակցում է Ադրբեջանին եւ զենք է վաճառում Ալիեւին՝ դա երկակի ստանդարտ է եւ կեղծավորություն, դա անընդունելի է»:

Չնայած շարունակվող ցեղասպանությանը եւ հումանիտար ճգնաժամին, Մեծ Բրիտանիան հիրավի շարունակում է տնտեսական, քաղաքական եւ ռազմական լայն համագործակցությունը ադրբեջանական ռեժիմի հետ: Ադրբեջանը անարգել զենք, ռազմական տեխնոլոգիաներ է գնում առնվազն 18 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, կարծես առոչինչ՝ ռուսական գազը եւ նավթը վերափաթեթավորում եւ վաճառում է ԵՄ երկրներին՝ այդ կերպ միջազգային շուկայում բարձրացնելով իր վարկանիշը:

Լոնդոնյան ցույցի ընթացքում հարյուրավոր թռուցիկներ բաժանվեցին ԶԼՄ-ների եւ մամուլի ներկայացուցիչներին՝ բրիտանական հանրությանը եւ օտարերկրյա այցելուներին՝ իրազեկելու ադրբեջանական տոտալիտար ռեժիմի կողմից շարունակվող ցեղասպանության եւ արցախահայության ողբերգության մասին: Բրիտանահայ Միությունը նաեւ բաց նամակ ուղարկեց Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ վարչապետ Ռիշի Սունակին, արտգործ եւ պաշտպանության նախարարություններին ի մեջ այլոց պահանջելով.

* Հին եւ նոր հայ քաղաքացիական պատանդների եւ գերիների ազատ արձակումը,

* Մարդասիրական օգնություն հասցնել արցախահայությանը,

* դադարեցնել Ադրբեջանի հետ ռազմական, տնտեսական համագործակցությունը,

* դատապարտել եւ պատժել Ադրբեջանի կառավարության անդամներին ռազմական հանցագործությունների համար:

Բրիտանահայ Միության կողմից կազմակերպվող բողոքի ակցիաները կշարունակվեն առաջիկա շաբաթների ընթացքում:

Լոնդոն, ՆԱՏԱԼԻԱ ԱՎԱՆԵՍՈՎԱ

Բրիտանահայ Միություն

info@britisharmenian.org                 

https://www.facebook.com/BritishArmenian

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը ԵՄ-ից պահանջում է պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի

Հաջորդ գրառումը

Մեկնարկում է ԹՄՄ-ի Արցախի փախստականներին անհատական եւ ամիջական թափանցիկ օգնություն ցուցաբերելու ԾՐԱԳԻՐԸ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Մեկնարկում է ԹՄՄ-ի Արցախի փախստականներին անհատական եւ ամիջական թափանցիկ օգնություն ցուցաբերելու ԾՐԱԳԻՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական