Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԽԱՂԱՔԱՐՏԸ` ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ

18/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Հիմա էլ սկսվում են գազային պատերազմը, Տիմոշենկոյի գործի վերհանումն ու ԵՄ-ի կողմից մատ թափ տալու դրսեւորումները

Արեւելյան գործընկերության երկրների վրա ճնշումները Ռուսաստանի կողմից մի պահ ստեղծել էին այնպիսի իրավիճակ, երբ թվում էր` կարեւորը ռուսաստանյան ճնշումներից Արեւելյան գործընկերության երկրներին փրկելն է: Հայաստանի պարագայում սեպտեմբերերեքյան հայտարարությունը Մաքսային միությանը միանալու որոշման մասին թերեւս որոշակիացրեց Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ձեւաչափը` անորոշ թողնելով այդ հարաբերությունների փոփոխված ձեւաչափի որոշակիացումը: Ու որքան էլ Հայաստանի նախագահի նշված հայտարարությանը հետեւեցին տարատեսակ ու դատապարտող հայտարարություններ Ռուսաստանի հասցեին, ակնհայտ էր, որ Եվրոմիության համար ավելի կարեւոր էր, թե ինչ կանի Ուկրաինան:

Ինչպես ասում են` տվյալ դեպքում քանակը մոտեցման մեջ որակ դրսեւորեց, քանի որ Եվրոմիության համար Ուկրաինան շատ ավելի կարեւոր էր` Ռուսաստանից եկող ճնշումներից պաշտպանելու համատեքստում, քան Հայաստանը: Եվ ստեղծված իրավիճակում կարելի էր կարծել, թե ԵՄ-ն ամեն ինչ մոռացել ու միայն արտաքին ճնշումներ թույլ չտալու ուղղությամբ է մտածում: Սակայն մեծ կարեւորություն ձեռք բերած Ուկրաինայի պարագայում էլ այժմ հայտնի է, որ մինչեւ Ասոցիացման համաձայնագրի հարցը փակված համարելը ԵՄ-ի պահանջները մնացել են անփոփոխ:

Խոսքը Ասոցիացման համաձայնագրի ստորագրման համար ներկայացված պահանջներին է վերաբերում, որոնք Ուկրաինան դեռ չի կատարել: Ի մասնավորի, Ուկրաինայի նածկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գործը դեռ ավարտված չէ, ընդ որում այնպես, որ բավարարի բոլոր կողմերին: Օրերս այս հարցի առնչությամբ կրկին դժգոհության իր բաժինն է արտահայտել Եվրոխորհրդարանը, որի դիտորդական պատվիրակությունն էլ հետեւում է Ուկրաինայի կողմից պարտավորությունների կատարմանը:

Դեռեւս 2012-ի գարնանը Ուկրաինայի հետ Ասոցիացման համաձայնագրի նախաստորագրմանը մինչեւ օրս չի հետեւում ստորագրումը, ըստ էության, միայն քաղաքական համատեքստ ունենալու որակում ստացած Տիմոշենկոյի հարցի պատճառով, որը լուծելու պատրաստակամություն թեեւ ուկրաինական իշխանությունները արտահայտել են, սակայն իրականում լուծում դեռ չի տրվել: Պահանջը արդար դատավարությունն է, ազատՙ քաղաքական ենթատեքստից այն դեպքում, երբ 2011-ին դատապարտված նախկին վարչապետուհուն Ուկրաինայում համարում են իսկապես մեղավոր եւ ոչ թե քաղաքական հալածյալ:

Ամեն դեպքում, Ուկրաինային մեծ քննություն է սպասում հենց նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերությանն գագաթաժողովից մոտ 10 օր առաջ, երբ Եվրոմիության արտգործնախարարները կանդրադառնան Ուկրաինայի հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրման հարցին: Նոյեմբերի 18-ին ԵՄ դիվանագետները կրկին կդիտարկեն Տիմոշենկոյի հարցի առնչությամբ իրերի դրությունը, մինչ այդ հարցին անդրադառնալով նաեւ եկող երկուշաբթի: եվ քանի որ արդեն իսկ դիտորդական պատվիրակությունը Բրյուսել է վերադարձել ոչ դրական գնահատականներով, ակնհայտ է, որ որոշակի չոր, գուցե խիստ հայտարարություն կարելի է արդեն սպասել ԵՄ արտգործնախարարների հոկտեմբերի 21-ի հանդիպումից:

Միեւնույն ժամանակ, ռուսական ճնշումներն ու սպառնալիքները եւս չեն դադարում Ուկրաինայի հասցեին, ինչը կարող է մեղմացուցիչ ազդեցություն ունենալ Ասոցիացման համաձայնագրի ստորագրման համար առաջ քաշված պահանջների կատարման հարցում: Այն նույն ժամանակ, երբ եվրոպացիները գնահատում են Տիմոշենկոյի գործով ակնկալվող առաջընթացը, Ռուսաստանը սպառնալիքների հերթական բաժինն է մատուցում: Ընդ որում, այս պարագայում քաղաքական առեւտրի առարկա է դարձվում արեւելյան գործընկերներից ոմանց համար այնքան ցավոտ էներգետիկ հարցը:

Ուկրաինայի համար ռուսական գազին այլընտրանք գտնելու եւ դրանից օգտվելու հեռանկարն անկախ կեցվածք բռնելու համար անհրաժեշտ պայման է, հատկապես որ Ռուսաստանը գազային գործոնը շատ հարցերում է շահարկում, եւ ոչ միայն Ուկրաինայի հետ: Գազային անհամաձայնությունների տեղիք է տվել այն, որ Ուկրաինան ցանկանում է փոխել Տիմոշենկոյի ժամանակ ստորագրված գազային պայմանագրերը, Ռուսաստանն էլ սպառնում է պատժամիջոցներ կիրառել` ռուսական գազից հրաժարվելու պարագայում: Այսինքն` Ուկրաինայի պատճառաբանությունը, թե պայմանագրերը լավը չեն, ընդունելի հիմնավորում չէ Ռուսաստանի համար: Ավելին, ռուսական կողմը գտնում է, որ Ուկրաինան ցանկանում է հրաժարվել ռուսական գազից, եւ այս ենթադրություն-մտայնությունը հիմքեր ունի:

Այս համատեքստում անգամ դատարան դիմելու պատրաստակամության մասին հայտարարող Ուկրաինան, ի դեմս ներկայիս վարչապետ Նիկոլայ Ազարովի, այդուհանդերձ, նաեւ խոսում է ինչպես ասոցիացման գնալու, այնպես էլ Մաքսային միության հետ աշխատելու հնարավոր հեռանկարների մասին, ընդ որում, Ազարովի հիմնավորումն այն է, թե Ուկրաինան աշխարհագրական դիրքով անգամ գտնվում է Եվրոմիության ու Մաքսային միության արանքում: Սակայն ի տարբերություն Հայաստանի` Ուկրաինան խոսում է նախ դիտորդի կարգավիճակով Մաքսային միությունում հնարավոր հայտնության մասին, ինչպես նաեւ այդ միության որոշ դրույթների շուրջը համագործակցության, այսինքն` ինքն իրեն մանեւրելու տեղ թողնում է:

Եվ, ըստ էության, ճիշտ է վարվում: Չնայած այստեղ են ասել` Ուկրաինային էլ նայեք, մեզ էլ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՕՐՀԱՆ ԶԵՅՆԱԼՈՎԻ «ՀԵՐՈՍԱՑՄԱՆ» ՆԱԽԵՐԳԱՆՔԸ ՀՆՉԵՑ

Հաջորդ գրառումը

Ե՞ՐԲ ԿԲԱՑՎԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԵԾ ՇՈՒԿԱՆԵՐԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ե՞ՐԲ ԿԲԱՑՎԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԵԾ ՇՈՒԿԱՆԵՐԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական