Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ։
Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է այսօր՝ հոկտեմբերի 4-ին։
«Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետ», – նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Քրիստինե Գրիգորյանը ՄԻՊ-ի պաշտոնից հրաժարական էր տվել հունվարի 23-ին և հաջորդ օրն իսկ լքել ՄԻՊ գրասենյակը։