Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բազմահազարանոց ցույց՝ Բրյուսելում. պատմում է «Ազգի» թղթակիցը

02/10/2023
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 30-ից սկսվել են համաեվրոպական բողոքի ցույցեր՝ ի պաշտպանություն Արցախի։

Եվրոպայի հայերը դուրս են եկել հրապարակներ ու փողոցներ, որպեսզի իրազեկեն օտարազգիներին, միջազգային կառույցներին, թե ինչ է կատարվել Արցախում, ինչպես է ամբողջ աշխարհի աչքի առաջ Արցախը մի քանի օրում էթնիկ զտման ենթարկվել, արցախահայությունը զրկվել է իր Հայրենիքում ապրելու իրավունքից ու բռնի գաղթել Հայաստան, որն էլ իր հերթին է վտանգի մեջ։ Հայությանը հալածում է թուրք-ադրբեջանական ագրեսիան ու ահաբեկչական քաղաքականությունը։

Համաեվրոպական ցույցերը սկսվել են հոկտեմբերի 5-ին ընդառաջ։ Հենց այդ օրն են Գրանադայում հանդիպելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Որպես հայության մի մասնիկ՝ Եվրոպայի հայերը նույնպես անհանգստացած են՝ ինչ է սպասվում հոկտեմբերի 5-ին։ Բաքվի բռնապետն էլ ի՞նչ պահանջնել է ներկայացնելու՝ համոզված, որ եթե մինչև հիմա իր ցեղասպան ծրագրերին ոչ ոք չի խանգարել, այսուհետև էլ խանգարող չի լինելու։

Եվրոպայի հայերը մեծ տերությունների հենց այս դիրքորոշման դեմ են բողոքի ձայն բարձրացնում՝ դեռ որքա՞ն պետք է ադրբեջանական նավթուգազը, գործարքների պայմանագրերը կուրացրած պահեն Եվրոպային, Ամերիկային, Ռուսաստանին, երբ մի ամբողջ ազգ է կանգնած էթնիկ բնաջնջման ու Հայրենիք, պետականություն կորցնելու վտանգի տակ։

Այսօր՝ Բրյուսելի ժամանակով ժամը 14։00-ին, բողոքի ցույց է իրականացվել Շումանի անվան հրապարակում, որտեղ գտնվում է Եվրամիության շենքը։ Այստեղ են Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նստավայրերը։

Բրյուսելում «Ազգի» թղթակից Արաքս Սաֆարյանը նույնպես մասնակցել է ցույցին, որը տևել է 3 ժամից ավելի։

Ցույցի ավարտին Բրյուսելից կապ հաստատելով մեզ հետ՝ Արաքսը պատմեց. «Շաբաթ և կիրակի Եվրամիությունը չի աշխատում, բայց հավանաբար հենց այս օրերին էր հայերին թույլատրվել բողոքի ակցիա իրականացնել։ Շատ ավելի լավ կլիներ, եթե այն աշխատանքային օրերին արվեր, այդ դեպքում հնարավոր կլիներ ավելի մեծ թվով մարդկանց իրազեկել, թե ինչ է կատարվում Արցախում, ինչու է հայ համայնքը բողոքում։ Այսօր Եվրոպայի մոտ 20 քաղաքներում համաժամանակյա ցույցեր են կազմակերպվել։

Բրյուսելում ցույցն իրականացվել է 500 հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով։ Բացի հայերից, մասնակցում էին նաև օտարազգի գործիչներ, ինչպես նաև Եվրոպայի մյուս գաղթօջախների հայեր։

Պաստառներին գրված էր՝ «Մարդասպան Ալիև», «մարդասպան Էրդողան»։

Ցույցն սկսվեց Արցախի հիմնով, նաև՝ «Զարթիր, լաո» երգով։ Ցավալի է, որ տարիներ ի վեր այդ երգն ուղղակի որպես երգ ենք լսել, իսկ այսօր 100 տարի առաջվա պատմությունը կրկնվում է՝ սուլթան կուզե ջնջե մզի…

Ինձ հաջողվեց խոսել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի՝ ԵՄ-ում աշխատանքներ տանող անձանց հետ, որոնք այս ընթացքում հայանպաստ հսկայական աշխատանք են կատարել, որն իրականում պետք է մեր դեսպանությունն աներ։ Շատ ցավալի է. մեր զրույցից, որը մանրամասն կներկայացնեմ «Ազգ» շաբաթաթերթի առաջիկա համարում, այնպիսի տրամադրվածություն նկատվեց, որ էլի պիտի դիմենք ռուսին։

Այսպիսի մեծ ցույց վերջին մեկ տարվա մեջ չէր եղել։ Այսօր մի քանի հազար մարդ է մասնակցել. ցուցարարների հոսքը ձգվում էր մինչև այգի։ Եվրոպատգամավորները բեմահարթակի մոտ էին։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրոդն ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսն ուղերձներ էին հղել, որոնք բեմից ընթերցվեցին։

Չգիտեմ՝ ինչ կտան մեզ այս ցույցերը, բայց արցախցիները պետք է իմանան՝ Եվրոպայի հայերն իրենց կողքին են։ Առջևում դեռ շատ ծրագրերն են իրականացվելու Եվրոպայի հայկական համայնքներում»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր պատմության ամենադաժան ժամանակներում անգամ Արցախը չի դատարկվել. այսօր դատարկվեց

Հաջորդ գրառումը

Սիրիան պահանջում է թուրքական զորքերը դուրս բերել իր տարածքից

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Մնացեք օրենքի սահմաններում. պետության իրավական ողնաշարը ջարդում եք . Մարինե Ֆարմանյան

15/10/2025
Տեսադարան

Հիմա 37 թիվը մեր բոլորի աչքի առաջ է. Գեղամ Մանուկյան

15/10/2025
Տեսադարան

Եկեղեցու դեմ ռեպրեսիաներն օրինակ են, թե ինչի է բերում անձնիշխանությունը. բոլոր գործողությունները համընկնում են Փաշազադեի հայտարարությունների հետ. Թաթոյան

15/10/2025
Տեսադարան

Սամվել Կարապետյանի բազմահազար աջակիցների ինքնաբուխ ակցիան՝  Հակակոռուպցիոն դատարանի դիմաց

14/10/2025
Հաջորդ գրառումը

Սիրիան պահանջում է թուրքական զորքերը դուրս բերել իր տարածքից

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվեց քրեական վարույթ։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ...

ԿարդալDetails

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական