Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության երկարաձգման հնարավորությունը կքննարկվի ադրբեջանական կողմի հետ. Պեսկով

Կրեմլը պատասխանել է Արցախում խաղաղապահների առաքելության երկարաձգման մասին հարցին։

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության երկարաձգման հնարավորությունը կքննարկվի ադրբեջանական կողմի հետ. լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հաղորդում է РИА Новости-ն։

«Հիմա մենք խոսում ենք խաղաղապահ առաքելության մասին, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Դա կլինի ադրբեջանական կողմի հետ մեր քննարկման առարկան»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը շարունակում է արդիական մնալ։

«Դա միանշանակ տեղին է։ Բացի այդ, ծրագրեր կան, իհարկե, տարածաշրջանում զարգացնելու տրանսպորտային հաղորդակցությունն ու նյութատեխնիկական ապահովումը։ Սա չափազանց կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի համար։

Հուսով ենք, որ այդ աշխատանքը կշարունակվի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլի կարծիքով հնարավո՞ր է վերջ դնել Բաքվի և Երևանի միջև հակամարտությանը։