Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Հայաստանը պետք է անվերապահորեն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԽ

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը կոչ է արել տարածաշրջանի երկրներին կատարել ստանձնած պարտավորությունները։

 Anadolu-ն գրում է, որ  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Անկարայում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում ասվում է. «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»։

Խորհուրդը նաև ակնարկել է, որ խաղաղության ու կայուն զարգացման համար Հայաստանը պետք է անվերապահորեն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։