Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հրանուշ Խառատյանը նոր հանձնարարություն ունի՝ Հայաստանում «ադրբեջանական պատմամշակութային հետքեր» է որոնում․ «Փաստինֆո»

29/09/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս «Փաստինֆո»-ն ահազանգ է ստացել, որ ԿԳՄՍՆ օժանդակությամբ և ՀՀ մտած արևմտյան խոշոր դրամաշնորհի ֆինանսական միջոցներով, Հայաստանում մերձադրբեջանական հայացքներով հայտնի, ինչպես նաև՝ թուրքերին ներելու և նրանց հետ հաշտվելու գաղափարի ակտիվ ջատագով ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նոր առաքելություն է ստանձնել։ Հիմա էլ նա հանձնարարական է ստացել և լծվել Հայաստանի Հանրապետության տարածքում մահմեդական, իսկ ավելի կոնկրետ՝ «թուրք-ադրբեջանկան պատմամշակութային հուշարձանների» և «պատմական հետքերի» որոնողական աշխատանքներին։ Ահազանգի հեղինակը նաեւ նշել է, որ Խառատյանին օգնության ձեռք է մեկնելու Հայոց Ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն, ազգագրագետ Հարություն Մարությանը։

Արդեն այսօր, ՀՑԹԻ-ի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ դեռևս օրեր առաջ տեղեկացել է՝ «Արևմտյան Ադրբեջան» նախագծին ընդառաջ՝ ԿԳՄՍ-ից «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությանը» գրավոր հանձնարարական է տրվել՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մահմեդական հուշարձանները, առաջին հերթին՝ գերեզմանոցները հաշվառելու և ուսումնասիրելու համար.«Ավելի վաղ, հանրությանը որպես թավշյա կրկեսը սպասարկող ու մերօրյա ազգային ողբերգությունը կազմակերպած տխրահռչակ ազգագրագետներ Հրանուշ Խառատյանը և ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը առանձին խոշոր դրամաշնորհային ծրագրով լծվել են ՀՀ տարածքում ադրբեջանական ժառանգության ու ներկայության ուսումնասիրությանը»,- ասված է Հայկ Դեմոյանի գրառման մեջ, որին կից, վերջինս հորդորում է ԿԳՄՍ-ից պահանջել վերոնշյալ նամակ-հանձնարարականի տրամադրումն ու հանրայնացումը, ինչպես նաև՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի տնօրինությունից տեղեկատվության տրամադրում՝ Հարություն Մարությանի, Հրանուշ և Լուսինե Խառատյանների մասնակցությամբ ՀՀ տարածքում ադրբեջանական ժառանգության ուսումնասիրությանը նվիրված դրամաշնորհային ծրագրի հիմքերի ու բուն նպատակների վերաբերյալ։

«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում Հայկ Դեմոյանը նկատել է՝ վերջին տարիներին հանրային դաշտից Հրանուշ Խառատյանի անսպասելի «անհետացումը» շատերի մոտ զարմանք էր առաջացրել, քանի որ սույն անձը և իր շուրջ հավաքված դրամաշնորհային կլանը գերակտիվություն էին ցուցաբերել 2018 թ․ ապրիլ-մայիսյան հայտնի իրադարձությունների ժամանակ, ինչ որ տեղ հանդիսանալով «թավշյա հեղափոխություն» անվան տակ իրականացված հատուկ գործողության սպասարկուները։ Հրանուշ Խառատյանը, ՀՑԹԻ-ի տնօրեն Հարություն Մարությանը և մի քանի այլ ազգագրագետներ միջազգային գիտական հանդեսներում գովեստով ու ձոներով համեմված ակադեմիական հոդվածներ են հասցրել տպել։ Հրանուշ Խառատյանի «անհետացումը» և վերջինիս ակտիվության նվազումը, պարզվում է, լուրջ պատճառներ ունի, այն է՝ հերթական դրամաշնորհային ծրագրի շրջանակում նույն ակադեմիական թայֆան հիմա էլ լծվել է ՀՀ տարածում ադրբեջանական երբեմնի ներկայության հետազոտմանն ու փաստահավաք ուսումնասիրությանը։

Կարելի էր նույնիսկ  այս դրվագը լռության մատնել ու որևէ մեկնաբանության չարժանացնել, սակայն երբ տեղեկացա, որ ԿԳՄՍ-ն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՕԱԿ-ին հատուկ հանձնարարական է տվել ՝ ՀՀ տարածքում այդ նույն ադրբեջանական հիշողության վայրերի ուսումնասիրության համար, պարզ դարձավ, որ գործ ունենք ընդհատակում գործող և ՀՀ շահերին հակասող բացահայտ ծրագրի հետ։ Հիշեցնեմ՝ այս նույն խումբն էր, որ Հարություն Մարությանին գործուղել էր Բուդապեշտ մեկ այլ դրամաշնորհի շրջանակներում հայաստանյան արխիվների ու թանգարանների հավաքածուների հասանելիությունը օտարազգիներին, այդ թվում ադրբեջանցիներին տրամադրելու համար»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Հայկ Դեմոյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախահայության իրավունքների պաշտպանության նպատակով ՄԻՊ գրասենյակն աշխատում է Գորիսում, Կոռնիձորում ու Վայքում

Հաջորդ գրառումը

Հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի կոշտ ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի արդյունքում. այն անվավեր է և ոչինչ չի նշանակում

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Փաշինյանը փորձում ու ցանկանում է մոլորեցնել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Ընտրակաշա՞ռք, թե՞ երկակի ստանդարտներ. «Իմ քայլը» 200 հազար դրամի ֆինանսավորում է խոստանում․ «Հրապարակ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»

09/04/2026
Հաջորդ գրառումը

Հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի կոշտ ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի արդյունքում. այն անվավեր է և ոչինչ չի նշանակում

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական