Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի կոշտ ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի արդյունքում. այն անվավեր է և ոչինչ չի նշանակում

Արցախի Հանրապետության լուծարման մասին Արցախի նախագահի հրամանագիրը անօրինական է և ոչ լեգիտիմ:

Ոչ մի նախագահ իրավունք չունի լուծարել հանրաքվեի միջոցով ժողովրդի ստեղծած Հանրապետությունը. ասել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Այս հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի կոշտ ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի արդյունքում, այն անվավեր է և ոչինչ չի նշանակում»,- գրել է Բեգլարյանը TG-ի իր ալիքում։