Ֆինանսական խնդիրների պատճառով 2014-ի հունվարին անցկացվելիք Վեյք Ան Զեեի շախմատի ավանդական մրցաշարը 3-ի փոխարեն կանցկացվի 2 խմբով: Մասնակիցների թիվն էլ կկրճատվի: Յուրաքանչյուր մրցաշարին 14-ի փոխարեն կմասնակցեն 12 գրոսմայստերներ: Բացի այդ, մրցաշարի 2 տուրերը կանցկացվեն այլ վայրում:
Լեւոն Արոնյանը մասնակցելու է Վեյք Ան Զեեի ուժեղագույնների մրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Սերգեյ Կարյակինը, Բորիս Գելֆանդը, Լենիեր Դոմինգուեսը, Անիշ Գիրին, Արկադի Նայդիչը, Վեսլի Սոն, Լյուկ վան Վելին եւ Ռիչարդ Ռապորտը: 12-րդ մասնակիցը դեռ հայտնի չէ: Մրցաշարը կանցկացվի հունվարի 10-26-ը: