Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ԸՆԴԱՄԵՆԸ 3 ԾԱՆՐՈՐԴՈՎ

19/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 20-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կտրվի ծանրամարտի աշխարհի 80-րդ առաջնության մեկնարկը: 1891-ից անցկացվող համաշխարհային ծանրամարտի այդ ստուգատեսում Հայաստանը կներկայանա ընդամենը 3 ծանրորդով: Մեդալների համար պայքարում մրցահարթակ դուրս կգան երիտասարդներըՙ Սմբատ Մարգարյանը (56 կգ), Վանիկ Ավետիսյանը (69 կգ) եւ գերծանրքաշային Հայկ Հակոբյանը:

Դժվար է հիշել, թե աշխարհի առաջնություններում երբ է Հայաստանը նման սակավաթիվ մարզիկներով հանդես եկել: Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը գտնում է, որ դրանում տարօրինակ ոչինչ չկա: Սովորաբար ընդունված է, որ օլիմպիադային հաջորդող աշխարհի առաջնությանը մասնակից երկրները մրցահարթակ են դուրս բերում իրենց ոչ լավագույն կազմըՙ հնարավորություն ընձեռելով երիտասարդներին փորձարկելու ուժերը: Սա բացատրվում է նաեւ այն հանգամանքով, որ Վրոցլավում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային չէ: 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիադայի ուղեգրերի համար վարկանիշային են լինելու 2014-ի եւ 2015-ի աշխարհի առաջնությունները:

Ինչ վերաբերում է մեր անվանի ծանրորդներին, ապա նրանցից մեկըՙ աշխարհի նախկին չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը շարունակում է մարզվել եւ պատրաստվում է մրցահարթակ դուրս գալ հաջորդ տարվա Եվրոպայի առաջնությունում: Ինչ վերաբերում է կանանց, ապա հիմնական կազմի աղջիկները վնասվածքներ ունեն եւ լիովին պատրաստ չեն աշխարհի առաջնությանը: Ուստի այս անգամ Հայաստանը կանանց ասպարեզ դուրս չի բերի:

Ի դեպ, աշխարհի առաջնության նախնական հայտում ընդգրկված էր նաեւ գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը: Ինչպես տեղեկացանք ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանից , մի քանի օր առաջ մարզումների ժամանակ ծանրորդը ցավեցրել է ձեռքը եւ հին վնասվածքը զգալ է տվել: Մտավախություն կար, որ առաջնության ժամանակ վնասվածքը կարող էր ավելի բարդանալ, քանի որ Ռուբենը պայքարելու էր մեդալների համար: Ուստի մարզիչները նպատակահարմար գտան նրան չընդգրկել Վրոցլավ մեկնող հավաքականի կազմում, այլ հնարավորություն տալ ծանրորդին լիովին ապաքինվելու եւ լիարժեք մասնակցելու 2014-ին կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Աշխարհի առաջնության մասնակից մեր 3 ծանրորդներից 2-ըՙ Սմբատ Մարգարյանն ու Հայկ Հակոբյանը սեպտեմբերին հանդես եկան Տալլինում անցկացված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Սմբատը մինչեւ 20 տարեկանների մրցաշարում երկամարտի 241 կգ (104+137) արդյունքով դարձավ բրոնզե մրցանակակիր, փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում: Իսկ Հայկը մինչեւ 23 տարեկանների մրցաշարում երկամարտի 393 կգ (182+211) արդյունքով դարձավ Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն, արծաթե մեդալ նվաճեց նաեւ պոկում վարժությունում: Իսկ ընդհանրապես մեր 3 ծանրորդներն էլ պատանեկան եւ երիտասարդական տարբեր մրցաշարերում բազմիցս մրցանակակիրներ են դարձել: Սմբատն իր ուժերն է չափել նաեւ մեծահասակների առաջնություններում: Մասնավորապես 2010-ին նա Մինսկում կայացած Եվրոպայի առաջնությունում մինչեւ 56 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել:

Վրոցլավում Սմբատը մրցահարթակ դուրս կգա հոկտեմբերի 21-ին: 2 օր անց մրցավեճի կբռնվի Վանիկ Ավետիսյանը: Իսկ Հայկ Հակոբյանը մեդալների համար պայքարի կելնի մրցումների վերջին օրըՙ հոկտեմբերի 27-ին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԿԱՎԵ ՄԱՐԴԸ» ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ

Հաջորդ գրառումը

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական