Արձանագրում է Համաշխարհային բանկը
Համաշխարհային բանկի գնահատմամբ, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում սկսել է զարգանալ 2000-ից: 2009-ին տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի միջոցների արտահանումը կազմել է ծառայությունների արտահանման 16 տոկոսը, ինչը 7 անգամ գերազանցել է Վրաստանի նույն ցուցանիշին:
ՀԲ զեկույցի համաձայն, ներկայումս Հայաստանում գործում են ավելի քան 40 արտասահմանյան եւ 100 տեղական ընկերություններ, որտեղ աշխատում է մոտ 5000 մարդ` բարձր վարձատրությամբ: Նրանք ծրագրային ապահովման, ինտերնետ ծառայությունների, բջջային ծրագրերի մասնագետներ են: Նշվում է նաեւ, որ 2001-ից մոտ 1 մլրդ դոլար օտարերկրյա ներդրումներ են ներգրավվել ՏՏ ոլորտ: