Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՍՄԵՏԻԿԱՆ` ՔԱՂՑԿԵՂԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՏՃԱՌ

24/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍՄԻԿ ԲԱԼԵՅԱՆ

Կանայք միշտ ձգտել են գեղեցկանալ, ունենալ անթերի տեսք` սկսած աչքերը սուրմայող Կլեոպատրայից ու շուրթերը որդան կարմիրով ներկող Շամիրամից:

Այսօր էլ շատ երիտասարդ աղջիկներ օգտագործում են կոսմետիկ միջոցներ նույնիսկ վաղ տարիքից: Առաջին հերթին շատերն ուզում են հարթ մաշկ ունենալ: Այս պարագայում դիմում են հարթեցնող քսուքի օգնությանը. վիտամինները, ամինաթթուները եւ հանքային նյութերը լավացնում են մաշկի տեսքը` դարձնելով հարթ ու թավշյա: Բայց սա միայն մեդալի մի կողմն է:

Կոսմետիկայի արտադրության մեջ գրեթե հնարավոր չէ խուսափել քիմիական միջոցներից, որոնք օգնում են, որ կոսմետիկ միջոցն ունենա ավելի երկար պահպանման ժամկետ: Պարզ է, որ այսպիսի քսուքները դեմքի համար անվտանգ չեն: Քաղցկեղային հիվանդությունների վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն տարիքը, երբ աղջիկը կանոնավոր կերպով սկսում է կոսմետիկա օգտագործել, ուղիղ կապ ունի կրծքի քաղցկեղով հիվանդանալու վտանգի հետ: Աղջիկը որքան փոքր հասակից է սկսում շպարվել, այնքան մեծ է հիվանդանալու հավանականությունը: Իսկ ըստ «Vasser College» եւ «Pitisburg» քաղցկեղային հիվանդությունների ուսումնասիրության կենտրոնի հրապարակած տվյալների` կրծքի քաղցկեղի առաջացմանը նպաստում են զանազան արտաքին գործոններ, այդ թվումՙ կոսմետիկայի եւ անձնական հիգիենայի միջոցների օգտագործումը: Պատճառը դրանց բաղադրության մեջ մտնող քիմիկատների ազդեցությունն է: Քաղցկեղից բացի` այդ քիմիկատները կարող են հորմոնալ խանգարումներ ու ալերգիկ ռեակցիաներ առաջացնել, զգայուն մաշկի բորբոքման պատճառ դառնալ:

Բժիշկ-կոսմետոլոգ Մելինե Ավետիսյանը նշում է.

– Կինը պետք է խնամված տեսք ունենա: Հարկավոր է հատկապես մաշկին մեծ ուշադրություն դարձնել: Պետք է ճիշտ քսուքներ օգտագործել, ոչ միայն մաշկին հարթ տեսք տալու, այլեւ արեւից, ցրտից ու զանազան արտաքին գործոններից պաշտպանելու համար: Կա մաշկի երեք տեսակ` չոր, համակցված, յուղոտ: Ամեն մաշկի համար հատուկ քսուքներ կան` խոնավացնող, սնուցող, հարթեցնող: Հարկավոր է ճիշտ օգտվել կոսմետիկ միջոցներից, այլապես դրանք մարդու օրգանիզմին վնասներ կհասցնեն:

Ասվածից արդեն իսկ պարզ է դառնում, որ կլինեն աղջիկներ, ովքեր «տուժել» են կոսմետիկայից: Մեր 19-ամյա զրուցակիցը մեկն է նրանցից, ովքեր կոսմետիկայի սխալ կիրառման պատճառով լուրջ մաշկային խնդիրներ են ունեցել.

– Ես դեմքի քսուքներ էի օգտագործում ու դրա պատճառով մաշկիս հետ կապված լուրջ խնդիրներ ունեցա: Խանութից գնել էի իմ կարծիքով ինձ հարմար կոսմետիկա, օգտագործում էի: Որոշ ժամանակ անց մաշկային լուրջ խնդիրներ ի հայտ եկան` ցան, ալերգիա, ավելի ուշ` աղվամազեր… Կոսմետոլոգի դիմեցի, երկար ժամանակ բուժվեցի: Հիմա հազվադեպ եմ քսուքներ օգտագործում. վախենում եմ:

Մելինե Ավետիսյանը բացատրում է.

– Հարկ է կոսմետիկ միջոցները չափավոր օգտագործել ու օգտվել հնարավորինս լավ ֆիրմայի արտադրանքից` խնդիրներից խուսափելու համար. մաշկային հիվանդություններ, աղվամազերի աճ, ալերգիկ ռեակցիաներ… Ցանկալի է, որ կինը նախապես խորհրդակցի կոսմետոլոգի հետ` կոսմետիկա ընտրելուց առաջ: Այնպես որ` հնարավոր է լինել ե՛ւ գեղեցիկ, ե՛ւ առողջ, պարզապես հարկավոր է ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ, խորհրդակցել կոսմետոլոգի հետ եւ փողի խնայողություն չանել կոսմետիկա գնելիս:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ՐԱՖՖԻ ԹՈՔԱԹԼԵԱՆԻ ԳՈՐԾԵՐԸՙ ՄՈՍԿՈՒԱՅԻ «ԲԵԼԱԵՎՕ» ՑՈՒՑԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ՐԱՖՖԻ ԹՈՔԱԹԼԵԱՆԻ ԳՈՐԾԵՐԸՙ ՄՈՍԿՈՒԱՅԻ «ԲԵԼԱԵՎՕ» ՑՈՒՑԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական