Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻՑ, ԲԱՅՑ «ՉԳԻՏԻ»ՙ ՈՒՐ ԳՆԱ

25/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Եվրոնեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլխան Սուլեյմանովի անունից Բաքվի լրատվամիջոցները մի հայտարարություն են տարածել, որի առիթը նախօրեին Եվրոխորհրդարանի բանաձեւում Ադրբեջանի նախագահական «ընտրություններին» տրված անաչառ գնահատականն է, ըստ որի դրանք «չեն համապատասխանել ԵԱՀԿ չափանիշներին»:

Սուլեյմանովը Եվրոխորհրդարանի բանաձեւը գնահատել է որպես «Ադրբեջանում անկարգություններ հրահրելու միտումնավորություն»: Ադրբեջանցի խորհրդարանականի կարծիքով, Եվրոխորհրդարանը «ծայրահեղ հիասթափված է ընտրությունների դրական գնահատականներից հետո սաբոտաժի, մասնավորապես Ադրբեջանը Լիբիա կամ Սիրիա դարձնելու ծրագրի ձախողումից»:

Համաձայնենք, որ սա եվրոպացի խորհրդարանականներին ներկայացված խիստ պատասխանատու մեղադրանք է: Էլխան Սուլեյմանովն, անկասկած, այս բառերի հեղինակը չէ, նրա թիկունքից երեւում են Իլհամ Ալիեւի իրոք երկար ականջները: Փաստացիՙ Բաքվում իշխող վարչախումբը եվրոպական կառույցներին մեղադրում է Ադրբեջանում «հետընտրական քաոս կազմակերպելու ծրագիր ունենալու» մեջ եւ «ընտրություններին» տրված անաչառ գնահատականը որակում «ձախողումից դառնացածության արդյունք»:

Սուլեյմանովի հայտարարության «զարդը», սակայն, եզրափակիչ պնդումն է, որով նա ծանուցում է Եվրոնեսթին ադրբեջանական պատվիրակության մասնակցության կասեցումը` «քանի դեռ «քննություն չի կատարվի եւ չեն ընդունվի համապատասխան միջոցներ»: Ադրբեջանը, փաստորեն, Եվրոխորհրդարանից պահանջում է վերանայել «ընտրություններին» տրված գնահատականը, իսկ մինչ այդ` սառեցնում հարաբերությունները Եվրոմիության հետ:

Ավելի վաղ մենք կանխատեսել էինք, որ «ընտրություններից» հետո Իլհամ Ալիեւը կօգտագործի արեւմտյան կառույցների անաչառ գնահատականների առիթը, որպեսզի արհեստական լարվածություն ստեղծվի: Կարծես դառնում ենք դրա ականատեսը, որովհետեւ Եվրոխորհրդարանի բանաձեւի, ըստ էության, Ադրբեջանի իշխանությունների լեգիտիմությանը չկասկածող ձեւակերպումն ըստ տրամաբանության չպետք է դառնար Եվրոնեսթում ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը դադարեցնելու պատճառ:

Խնդիրն, ամենայն հավանականությամբ, ավելի խորքային է եւ կապված է ԵՄ արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի հետ: Բանն այն է, որ Ադրբեջանը նույնպես դրան մասնակցելու հրավեր ստացել է, բայց պաշտոնական Բաքուն հայտնվել է երկմտանքի մեջ: Օրեր առաջ 1news.az կիսապաշտոնական կայքի գլխավոր խմբագիր Ռահման Հաջիեւի եւ եւս երեք հոգու ստորագրությամբ Իլհամ Ալիեւին ուղղված «բաց նամակ» էր հրապարակվել, որով կասկածի տակ էր առնված Վիլնյուսի գագաթաժողովին Ադրբեջանի մասնակցության նպատակահարմարությունը:

Իսկ նույն հարցի վերաբերյալ փոխարտգործնախարար Արազ Ազիմովն ասել էր, թե «որոշում կընդունվի ամենաբարձր (Իլհամ Աիեւի) մակարդակով», բայց եւ ակնարկել, որ «ԵՄ-ից ակնկալում են առանձնահատուկ մոտեցում»: Ըստ երեւույթին, Ազիմովը նկատի էր ունեցել հենց Եվրոխորհրդարանի վերաբերմունքը, որն, ինչպես տեսնում ենք, բոլորովին էլ «առանձնահատուկ» չէր: Եվ դրան հետեւել է Բաքվի «դեմարշը»: Իլհամ Ալիեւն անկասկած հասկանում է, որ Եվրոխորհրդարանը ոչ մի «քննություն» չի անցկացնելու, «համապատասխան միջոցները» չի ընդունելու, այսինքն` չի վերանայելու ադրբեջանական «ընտրություններին» տված անաչառ գնահատականը:

Կարելի է ենթադրել, որ «դեմարշի» իմաստը Վիլնյուսի գագաթաժողովին Իլհամ Ալիեւի բացակայության «հիմնավորումն է»: Դա է վկայում Եվրոնեսթում ադրբեջանական պատվիրակության անդամ, կայուն արեւմտամետի համարում ունեցող Ասիմ Մոլլազադեի արձագանքը: Նա ասել է, որ «Ադրբեջանի շահերից չի բխում եվրոպական կառույցների, այդ թվում Եվրոնեսթի հետ հարաբերությունների խզումը» եւ ավելացրել, որ իրենք «պարզապես ասում են, որ ոչ ոք չի կարող պաշտոնական Բաքվին պայմաններ թելադրել»:

Ասված է պարզ` այնքան ժամանակ, քանի դեռ Եվրոպան կխոսի մարդու իրավունքներից եւ ազատություններից, ընտրակեղծարարությունից եւ այլն, պաշտոնական Բաքուն կմնա «երկու ոտքով մի չմուշկի մեջ»: Իսկ թե ի՞նչ է սպասվում, Մոլլազադեն կարծել է, որ «արտաքին քաղաքական ուզեգծի արմատական փոփոխություն չի լինի», քանի որ «ադրբեջանական ժողովրդի ցանկությունն է` առավելապես ինտեգրվել եվրոատլանտյան կառույցներին»:

Թե ո՞րն է ադրբեջանական ժողովրդի ցանկությունը, հստակ իմանալու համար կարելի էր ընտրությունները չկեղծել եւ չարժանանալ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի (եվրոատլանտյան կառույցների հենասյուների) քննադատությանը: Բայց քանի որ այդ դեպքում Իլհամ Ալիեւը կզրկվեր իշխանությունից, ուրեմն Ադրբեջանը կնախընտրի «ինտեգրվել» այնտեղ, որտեղ ավտորիտարիզմի անթույլատրելիությունից, էթնիկ փոքրամասնությունների կամ քաղաքացիների իրավունքներից եւ ազատություններից չեն խոսում: Կամ կմնա «հպարտ» առանձնության մեջ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՄԻԿԱՆ» 2-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵՑ

Հաջորդ գրառումը

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՔՊ-ական պատգամավորի և իր դստեր «ջանքերով»՝ ԵՊՀ դասախոսին ազատել են աշխատանքից

28/10/2025

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դուստրը ԵՊՀ–ում դասի ժամանակ գաղտնի տեսանկարահանել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի արդեն նախկին դասախոս,...

ԿարդալDetails

Քննարկվում է արդյոք կառավարությունում Մայր Աթոռից անշարժ գույքեր վերցնելու հարցը. Կադաստրի ղեկավարի պարզաբանումը

28/10/2025

Ի՞նչ միջոցներով է Կադաստրի կոմիտեի ղեկավարը առանձնատուն ձեռք բերել. ասաց՝ դասախոս է աշխատել

28/10/2025

Ի վերջո ո՞ւմ սեփականությունն է Հովհաննավանքը. Կադաստրի կոմիտեի ղեկավարի պարզաբանումը

28/10/2025

Նա նորից «Դուխով» գլխարկով «սեր ու սրտիկ» է քարոզում փորձելով պեղել մեռած նարատիվներից փշուրներ. Վլադիմիր Մարտիրոսյան

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական