Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գիրք էներգետիկ անվտանգության մասին

23/09/2023
- 23 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Նորություններ

Լույս է տեսել գիտնական, ակադեմիկոս, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր, «Ազգ» թերթի երկարատեւ աշխատակից Ստեփան Պապիկյանի «Էներգետիկ անվտանգության եւ արդյունավետության բարձրացման ուղիները» մենագրությունը: Այն երաշխավորվել է տպագրության ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գիտխորհրդի կողմից:

Հարկ է նշել, որ վառելիքաէներգետիկ ռեսուրսների խնայողության, շրջակա միջավայրի պաշտպանության տեսակետից կարեւոր նշանակություն ունի ՀՀ-ում էներգետիկ անվտանգության եւ արդյունավետության բարձրացումը, այդ թվում թվային Էներգետիկայի զարգացումը: Այն հնարավորություն կտա լուծելու էներգահամակարգի հուսալիության, վառելիքաէներգետիկ ռեսուրսների խնայողության, տնտեսագիտական  եւ բնապահպանական բազմաթիվ խնդիրներ:

Առաջարկվում է Հայաստանի էներգետիկ համակարգում աստիճանաբար անցում կատարել թվային տեխնոլոգիաների, որի դեպքում կունենանք միջազգային չափանիշներին համապատասխանող փոքր կորուստներով շահագործվող էներգահամակարգ:

Հիմնավորված է, որ էներգետիկ անվտանգությունը էներգահամակարգերի շահագործման կառավարման նոր ձեւաչափ է: Առաջարկվում է ՀՀ էներգահամակարգում ստեղծել համապատասխան բազա: Հարկ է նշել, որ մենագրությունում բազմաթիվ հղումներ կան «Ազգ» շաբաթաթերթին, որտեղ հեղինակը տարիներ շարունակ հեղինակել է էներգետիկայի բնագավառի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները:

Մշակվել է մեթոդիկա ջեռուցման ՋԷԿ-երից եւ կաթսայատներից ջերմության առաքման ամսական ռեժիմների վերլուծության եւ պլանավորման համար՝ հաշվի առնելով ելակետային տվյալների անորոշությունը: Հաշվարկի արդյունքները տրվում են միջակայքի տեսքով:

 Հեղինակի կողմից առաջարկվող մեթոդիկան հնարավորություն է տալիս լուծել ջերմային էներգիայի արտադրության պլանավորման հարցը, վարել սակագնային  ճիշտ քաղաքականություն, գոյություն ունեցող կոշտ թվերից անցում կատարել սահուն թվերին, ճշգրիտ գնահատել սպառողին տրված ամսական ջերմային էներգիայի քանակությունը եւ ջեռուցման շրջանի վերջում կատարել վերահաշվարկ: Այն հնարավորություն կտա կանոնավորելու եւ կարգավորելու ջերմային էներգիայի առաքման ռեժիմները:

Առաջարկվում է էներգետիկական անվտանգության հարցերի գնահատման համար կիրառել էներգետիկական անվտանգության գործակից հասկացությունը: Այն ցույց է տալիս, թե տվյալ բնակավայրի հեռանկարի համար անհրաժեշտ էներգիայի ո՞ր մասն է փակվում տեղական ռեսուրսների հաշվին: Կարեւորվում է նաեւ էներգետիկ անվտանգության թույլատրելի նվազագույն միջակայքի իրականացման անհրաժեշտությունը: Արժեքավոր գիտական աշխատությունը անշուշտ կնպաստի բնագավառի հետագա զարգացմանը:

Նախատեսվում է ոչ միայն գիտնականների, ուսանողների, այլ նաեւ բնագավառով զբաղվողների համար:

Նախորդ գրառումը

Արցախի ՊԲ-ը լուծարված է

Հաջորդ գրառումը

Մանրանկարներ ապակու վրայ՝ Էրմոնէ Զապէլ Մարթայեանից

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026
Միջազգային

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026
Միջազգային

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026
Նորություններ

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026
Հաջորդ գրառումը

Մանրանկարներ ապակու վրայ՝ Էրմոնէ Զապէլ Մարթայեանից

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական