Շաբաթ, 25 Հուլիս, 2026

տեսանյութ. Անդրանիկ Թևանյանին բերման են ենթարկել

Ոստիկանության կարմիրբերետավորները Բուզանդ փողոցից բերման են ենթարկել «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանանին։ Նրան տարել են ոստիկանության Էրեբունու բաժին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Անդրանիկ Թևանյանը երեկվա հանրահավաքին հայտարարել էր, որ այսօր առավոտվանից սկսում են անհնազանդության ակցիաները՝ փողոցներ փակելով։

Թևանյանը և ընդդիմադիր ակտիվիստները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։

Երևանի տարբեր փողոցներում ակցիաները շարունակվում են։

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը գրել է. «Էրեբունու ոստիկանությունում եմ։ Անդրանիկ Թևանյանին ապօրինի բերման են ենթարկել և քրեական գործ են կարում»։