Կիրակի, 26 Հուլիս, 2026

Հայաստանը Ռուսաստանի գործընկերն է, Ադրբեջանը՝ նույնպես. Պեսկով

Հայաստանը եղել և մնում է Ռուսաստանի դաշնակիցն ու գործընկերը, Ադրբեջանը ևս կարևոր գործընկեր է Ռուսաստանի համար. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մոսկվայի շփումները Երևանի, ինչպես նաև Բաքվի հետ շարունակվում են։

Մենք շարունակում ենք շփումները հայկական կողմի հետ։ Հայաստանը եղել և մնում է մեր շատ կարևոր դաշնակիցը, գործընկերը, մեզ համար մոտ երկիր։

Մենք շարունակում ենք շփումները նաև Ադրբեջանի հետը։ Ադրբեջանը նույնպես մեր շատ կարևոր գործընկերն է»,- ասել է Պեսկովը։