Կիրակի, 26 Հուլիս, 2026

Էրդողանի փեսա Բայրաքթարն իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին

Մենք աջակցում ենք Ադրբեջանին իր արդար պայքարում. այս մասին «X» սոցիալական ցանցում գրել է թուրքական «Բայկար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուք Բայրաքթարը։

«Պատմության ընթացքում մենք կիսել ենք նույն ճակատագիրը, և այդպես կլինի»,- գրել է նա։

Նշենք, որ սա այն նույն Բայրաքթարն է, որը Էրդողանի դստեր ամուսինն է և որի ղեկավարած ընկերության արտադրած անօդաչու բայրաքթարները 44-օրյա պատերազմին կարկուտի պես թափվում էին հայ զինվորների վրա ու մոխրացնում նրանց։